Իտալիայում պատրաստվում են Ռուսաստանի դեմ հնարավոր պատերազմի․ IL Fatto Quotidiano
Միջազգային
ԵՄ-ն գիտակցաբար գնում է ուկրաինական հակամարտության սրման։ Դաշինքի երկրների ղեկավարները պատրաստվում են նոր սպառազինություն մատակարարել Կիևին, որպեսզի արդարացնեն իրենց տոտալ ռազմատենչ ռազմավարությունը, գրել Է IL Fatto Quotidiano թերթը:
«Հենց որ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվի, ամենայն հավանականությամբ՝ ի վնաս Կիևի, Եվրոպան միշտ կկարողանա նոր պատերազմի բախվել իր թշնամու՝ Ռուսաստանի հետ, որպեսզի արդարացնի տոտալ ռազմատենչ ռազմավարությունը», - ասված է հոդվածում:
Նյութի հեղինակները կարծում են, որ Եվրոպան հնարավորություն չունի զբաղեցնել նույն դիրքորոշումը, ինչ Վաշինգտոնը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատճառով, որը պատրաստվում է «դուրս գալ հակամարտությունից»: