Մեծ Բրիտանիայում հայտնել են՝ ով է իրենց «գլխավոր թշնամին»
Միջազգային
Մեծ Բրիտանիան Ռուսաստանին դիտարկում է՝ որպես «անմիջական և հրատապ սպառնալիք»։ Այս մասին հաղորդում է The Guardian թերթը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ռազմավարական պաշտպանության վերանայման նախագծին։
Լոնդոնի կարծիքով, հենց Ռուսաստանն է ռազմական և քաղաքական առումով անմիջական սպառնալիք ներկայացնում Մեծ Բրիտանիայի համար։ Փաստաթղթում պետք է նաև հատուկ ուշադրություն դարձնել Չինաստանին և նրա հետ բախման հեռանկարներին. նշվում է, որ Չինաստանը չի անվանվի ուղղակի սպառնալիք, այլ «բարդ և երկարատև խնդիր»։ Չինաստանի հետ մեկտեղ՝ Հյուսիսային Կորեան նույնպես կկոչվի «տարածաշրջանային անդորրը խախտող»։
Ենթադրվում է, որ ռազմավարական վերանայումը կնշի, որ Մեծ Բրիտանիան բախվում է «սպառնալիքների նոր դարաշրջանի», որի ընթացքում անօդաչու թռչող սարքերը, արհեստական բանականությունը և այլ տեխնոլոգիական զարգացումները ամբողջությամբ փոխել են պատերազմի մեթոդները։