ՌԴ ՊՆ-ն հայտարարությունը Կիևի ռեժիմի կողմից այսօր իրականացրած հարձակումների հարձակումների վերաբերյալ
Միջազգային
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը Կիևի ռեժիմի կողմից այսօր իրականացրած հարձակումների հարձակումների վերաբերյալ.
«Այսօր Կիևի ռեժիմը ահաբեկչական հարձակում է իրականացրել Մուրմանսկի, Իրկուտսկի, Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերի օդանավակայանների դեմ՝ օգտագործելով FPV անօդաչու թռչող սարքեր։
Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերի ռազմական օդանավակայաններում բոլոր ահաբեկչական հարձակումները հետ են մղվել։
Մուրմանսկի և Իրկուտսկի մարզերում, օդանավակայանների անմիջական հարևանությամբ գտնվող տարածքից FPV անօդաչու թռչող սարքերի արձակման արդյունքում մի քանի ինքնաթիռներ հրդեհվել են»։
Նախարարությունը հավելել է, որ հրդեհները մարվել են, զինծառայողների և քաղաքացիական անձնակազմի շրջանում զոհեր չկան, ահաբեկչական հարձակումների որոշ մասնակիցներ ձերբակալվել են։