Կրեմլն ուշադիր հետևում է ԱՄՆ նախագահի հայտարարություններին. Պեսկով

Կրեմլն ուշադիր հետևում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին: Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաընկերության լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ ամբողջ աշխարհն ուշադիր հետևում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թրամփի յուրաքանչյուր խոսքին։
«Եվ, իհարկե, մենք պետք է դա անենք, և մենք շատ ուշադիր հետևում ենք նրա յուրաքանչյուր խոսքին, յուրաքանչյուր շեշտադրմանը»,-ասել է Պեսկովը և հավելել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին արձագանքը պետք է լինի հանգիստ։