ԱՄՆ-ում պարզել են Բայդենի անունից փաստաթղթեր ստորագրած անձանց ինքնությունը
Միջազգային
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պարզել է չորս անձանց ինքնությունը, որոնք նախկին նախագահ Ջո Բայդենի անունից փաստաթղթեր են ստորագրել նրա պաշտոնավարման տարիներին, Fox News-ին տված հարցազրույցում ասել է Ներկայացուցիչների պալատի վերահսկողական հանձնաժողովի ղեկավար Ջեյմս Քոմերը։
«Մենք պարզել ենք չորս աշխատակիցների ինքնությունը, որոնք, մեր կարծիքով, փաստաթղթերը վերցրել են, տեղակայել ավտոմատ ստորագրության համակարգում, սեղմել «մեկնարկ» կոճակը և ստացել Ջո Բայդենի ստորագրությունը»,- ասել է նա։
Այժմ կոնգրեսականները ցանկանում են պարզել, թե ով է նրանց նման լիազորություն տվել։ Նրանք նաև ուսումնասիրում են, թե ինչպես է ճշգրիտ տեղի ունեցել փաստաթղթերի ստորագրման գործընթացը, մասնավորապես՝ պետության ղեկավարի գործադիր հրամանագրերը։
Մայիսին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բայդենը իր պաշտոնավարման ընթացքում ինքնուրույն ոչինչ չի ստորագրել։ Նա խոստովանել է, որ Բայդենի օրոք երկիրը ղեկավարում էին «արմատական ձախ խելագարները», որոնք հասանելիություն ունեին պետության ղեկավարի ավտոմատ ստորագրությանը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր The Wall Street Journal-ը, Բայդենի մերձավոր շրջապատը հոգ էր տանում, որ նախկին ամերիկացի առաջնորդի պաշտոնյաներն ու օգնականները հրապարակայնորեն չքննարկեն նրա ճանաչողական կարողությունները մինչև նախագահական ընտրությունների ցավարտը։