Կլինիկական վտանգավոր իրավիճակ. Հակոբ Ավետիքյան Իշխանության հապճեպ ու անկատար մտքերը խորացնում է ժողովրդի վստահության ճեղքերն իրենց նկատմամբ. Հակոբյան ՔՊ-ական պատգամավորը շփոթել է կաթոլիկ և ուղղափառ հոգևորականներին, լուսանկարվել սխալ մարդու հետ Փաշինյանի՝ եկեղեցուն վարկաբեկող հայտարարությունների վերաբերյալ բողոք է ներկայացվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ՆԻԿՈԼԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՌՆՈՒՄ Է ԱՄԵՆ ՄԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ ՄՈՍԿՎԱՆ ԿԴԻՄԻ՞ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ, ԹԵ՞ ԿԲԱՎԱՐԱՐՎԻ «ՕՐԵՇՆԻԿ»-ՈՎ Հուսանք, որ Ռուսաստանի ղեկավարությունն արդեն իսկ տեղեկացված է, որ մահաբեր դրոններով զինված բեռնատարերը մոնտաժվել ու ՌԴ տարածք են մտցվել Ադրբեջանից. Միհրան Հակոբյան Չորս ակումբ հետաքրքրված է Վալերի Ծառուկյանի ծառայություններով Ինչ ծրագրեր ունի «Ինտերը» Մխիթարյանի վերաբերյալ Ծիծաղելի է ամուսնուս վերագրել այն գույքը, որտեղ ես անցկացրել եմ իմ մանկությունը. Արմեն Գեւորգյանի կնոջ արձագանքը

Ոչ ոք չի մոռացել Արման Բաբաջանյանի մասին այն, ինչ հայտնի է բոլորին

Ներքաղաքական

Ուշագրավ գրառմամբ է հանդես եկել «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ: Նա մասնավորապես նշել է. «Որպես նախկին ճեմարանական՝ քչերը կարող են իմանալ այն, ինչ ինձ հայտնի է։ Քչերն ունեն պատկերացում, թե ինչ է իրականում կատարվում եկեղեցու ներսում. ով ում քեռու կամ քեռու կնոջ հետ է քնում ու արթնանում։ Ինձ հայտնի են այսօրվա բարձրաստիճան հոգեւորականներից շատերի աշխարհիկ կյանքի մանրամասներ, որոնց մեծ մասին հասարակությունը երբեք չի տեղեկանա»։ «Աղոթասեր», «գրեթե սրբակենցաղ» Բաբաջանյանի խոսքերից կարելի էր նույնիսկ հուզվել, սակայն սոցցանցում սկսեցին հեգնել նրան, թե Նիկոլ Փաշինյանի հիշատակած քեռակինն «աչքիս դու ես»: Կատակը կատակ, բայց, իսկապես, զարմանալի է, որ Բաբաջանյանն է խոսում եկեղեցու ներսում տիրող իրավիճակի մասին, երբ ամենաղմկոտ սկանդալը հոգեւոր պատերի ներսում հենց իր պատճառով է եղել: Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմը ժամանակին հաղորդագրություն էր տարածել Արման Բաբաջանյանի մասին։

«Պաշտոնապես հայտնում ենք Թեմի համայն հավատացյալ ժողովրդին, որ Գլենդելում լույս տեսնող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը (նախկին սարկավագ), ծնված լինելով Հայաստանում, զինվորական ծառայությունից խուսափել է։ Արման Բաբաջանյանն իր սարկավագության կարգը եւ հոգեւոր ծառայությունը շահագործելով՝ կեղծել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կնիքը եւ Թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ստորագրությունը։

Նկատի ունենալով իր կարգի եւ կոչումի համար ամոթալի եւ անպատվաբեր վերոհիշյալ արարքները, Հայ Եկեղեցու Արեւմտյան թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը կարգալույծ է հռչակում Արման Բաբաջանյանին՝ նրան զրկելով սարկավագի բոլոր ծառայություններից եւ իրավունքներից»,- ասվում է հաղորդագրությունում։

Ինչ վերաբերում է բաբաջանյանական դիտարկումներին Եկեղեցու իբրեւ աշխարհաքաղաքական կողմնորոշման մասին, սա էլ ավելի հատկանշական է, երբ հիշում ենք դեռեւս 2012 թ. փետրվարի 27-ին WikiLeaks-ի հրապարակած Համաշխարհային հետախուզական ֆայլերը՝ հինգ միլիոն էլեկտրոնային նամակներ, ուղարկված «համաշխարհային հետախուզական» Ստրատֆոր ընկերությունից, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Տեխասում: Էլ. նամակների ամսաթվերը 2004թ. հուլիսից մինչեւ 2011թ. դեկտեմբերի վերջը ընկած ժամանակահատվածում են եւ բացահայտում են այն անհատների ցանկը, որոնք աշխատել են այդ ընկերության համար: Ընկերությունը, որը ներկայանում է որպես հետախուզական հրատարակչություն, սակայն իրականում մատուցում է գաղտնի հետախուզական ծառայություններ, այնպիսի հսկայական կորպորացիաների ինչպիսին Bhopal's Dow քիմիական ընկերությունը, Lockheed Martin, Northrop Grumman, Raytheon, ինչպես նաեւ պետական մարմինների, ներառյալ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության դեպարտամենտը, ԱՄՆ Ծովային ուժերը եւ ԱՄՆ Պաշտպանության հետախուզությունը: Էլ.նամակները բացահայտում են Ստրատֆորի ինֆորմատորների ցանցը, նրանց վճարման համակարգը, փողի լվացման մեխանիզմները եւ օգտագործվող հոգեբանական մեթոդները: Այսպիսով՝ WikiLeaks-ը այս հրապարակմանը կցել էր մի ցուցակ, որը ներառում է այն բոլոր մարդկանց անուն ազգանունները եւ էլ. հասցեները, որոնք եղել են Ստրատֆոր ընկերության գործակալները եւ շարունակաբար գաղտին տեղեկատվություն են տրամադրել նրան: Նրանց ցանկում է նաեւ նախկին ճեմարանական Արման Բաբաջանյանը՝ մարդ, որին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անգամ պատգամավոր դարձրեց:

Եվ վերջապես՝ հոգեւոր ճանապարհի կեսից շեղված Բաբաջանյանը, երբ հայտարարում է, թե քչերը կարող են իմանալ այն, ինչ իրեն է հայտնի ու սկսել է եկեղեցու վարք ու բարքի մասին դատողություններ անել, այն պատգամավորն էր, որը հայտարարում էր. «Պետությունը պետք է երաշխավորի բոլորի՝ այդ թվում նաեւ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությունը, ինչը չի իրականացվել նախկին իշխանությունների ժամանակաշրջանում»։

Ի դեպ, այս համատեքստում չենք կարող չասել՝ ականջը կանչի «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի, որը տարիներ առաջ հայտարարում էր, որ նույն Բաբաջանյանի անձնական կյանքի մասին ոչ պակաս հետաքրքիր մանրամասների է տիրապետում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Կլինիկական վտանգավոր իրավիճակ. Հակոբ ԱվետիքյանԻշխանության հապճեպ ու անկատար մտքերը խորացնում է ժողովրդի վստահության ճեղքերն իրենց նկատմամբ. ՀակոբյանՔՊ-ական պատգամավորը շփոթել է կաթոլիկ և ուղղափառ հոգևորականներին, լուսանկարվել սխալ մարդու հետՓաշինյանի՝ եկեղեցուն վարկաբեկող հայտարարությունների վերաբերյալ բողոք է ներկայացվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ՆԻԿՈԼԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՌՆՈՒՄ Է ԱՄԵՆ ՄԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՄՈՍԿՎԱՆ ԿԴԻՄԻ՞ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ, ԹԵ՞ ԿԲԱՎԱՐԱՐՎԻ «ՕՐԵՇՆԻԿ»-ՈՎՀուսանք, որ Ռուսաստանի ղեկավարությունն արդեն իսկ տեղեկացված է, որ մահաբեր դրոններով զինված բեռնատարերը մոնտաժվել ու ՌԴ տարածք են մտցվել Ադրբեջանից. Միհրան ՀակոբյանՉորս ակումբ հետաքրքրված է Վալերի Ծառուկյանի ծառայություններովԻնչ ծրագրեր ունի «Ինտերը» Մխիթարյանի վերաբերյալ Ծիծաղելի է ամուսնուս վերագրել այն գույքը, որտեղ ես անցկացրել եմ իմ մանկությունը. Արմեն Գեւորգյանի կնոջ արձագանքըՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության նորանշանակ պետ Արամ Ղազարյանին . տեսանյութԵրեւանի քաղաքապետը Իսպանիայում էՎԻԴԵՈ. Մագա Հարությունյանն իրենց տանից թուղթ ու գիր է գտել. ինչ է փոխանցում Մագան թուղթ ու գիր անողինԲոլորդ «դոմփել» բառն եք ֆիքսել, բայց որ քեռակնոջ հետ կենակցում են, նորմա՞լ է. ՔՊ-ականԻնձագիի հրաժեշտի ուղերձը «Ինտերին» Ադրբեջանը հիմք է պատրաստում Ստեփանակերտի Սբ Հակոբ և Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելու համարԱղմկոտ սկանդալ՝ Ռուսաստանում. ադրբեջանցի պատգամավոր Խալիդ Թագիզադեն Սիբիրը հին թուրքական հող է անվանելԻնձագին հեռանում է «Ինտերից»36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԻնչի՞ վրա եք ծախսում, որ տրանսպորտի համար փողը չի հերիքում. Հայկ ՄարությաԻԵրջանկահիշատակ Արա Մարտիրոսյանի երկնային տարեդարձն է. երգիչը կդառնար 49 տարեկանԻնչ թանկարժեք նվեր է հայտարարագրել Ալեն ՍիմոնյանըՎերջին եռամսյակում Ադրբեջանի մասնակցությամբ և տարածքում տեղի են ունեցել 20 անհատական ու համատեղ զորավարժություններ. ադրբեջանագետՓաշինյանի ընտանիքի լրատվամիջոցը մեկ շաբաթում 130 անգամ թիրախավորել է ԵկեղեցինՆիկոլի ու Աննայի փաշազադեությունը հասել է իր պիկին‹‹Վեոլիա Ջուր››-ը հայտարարություն է տարածել Թաիրով համայնքին մատակարարվող ջրի որակի վերաբերյալՌոսսելխոզնադզորը մտահոգված է Հայաստանից Ռուսաստան բուսական արտադրանքի, մասնավորապես՝ ծաղիկների մատակարարման խախտումների թվի աճովԱյ ախպեր, դու խի ես խառնվել իրար. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՂրիմի կամուրջը կրկին հարձակման է ենթարկվելԿրեմլը գնահատել Է Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպման հավանականությունըՄայր Աթոռից արձագանքել են Վեհափառի՝ զավակ ունենալու վերաբերյալ Փաշինյանի հարցադրումներին«Արարատ-Արմենիա»-ն նոր գլխավոր մարզիչ ունիԱրման Մրտեյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն55-ամյա կնոջը կողոպտած տղամարդը ձերբակալվել է, գողոնն էլ՝ հայտնաբերվելՆախատեսվում է Հայաստանի պատվիրակության այց ՃապոնիաՖրանսիայի օրենսդիր մարմինները շարունակելու են սատարել Հայաստանի ժողովրդավարական զարգացման գործընթացներինՈւղեվարձի թերհավաքագրումների պատճառով 45 տրոլեյբուսից 30-ը հնարավոր չի լինելու գնել:Կաթողիկոսը զավակ ունի՞, թե՞ ոչ. Արշակ սրբազանի պատասխանըԵրբ կարող է տեղի ունենալ ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլըԱրարատ-Արմենիան նոր գլխավոր մարզիչ ունիՀայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծումը կարգելվիԵրևանում մինչև տարեվերջ 400 նոր վերելակ կտեղադրվիԱնկարայում տեղադրել են Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Թալեաթի հուշաքարըՄետրոյի «Աջափնյակ» կայարանը ե՞րբ պատրաստ կլինի․ խոսնակը մանրամասներ է հայտնելԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն այս օրերինԹրամփը գոհ է Ադրբեջանի հետ գործընկերությունիցԵրևանում վրաերթի են ենթարկվել մայրն ու նրա 5-ամյա որդինԱդրբեջանը մտադիր է նվազեցնել կախվածությունը ՌուսաստանիցԳազ չի լինելուԻսկ Փաշինյանը չի պատարստվում ներողություն խնդրել հայ հավատացյալներից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top