ՇՏԱՊ. ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 2-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը թոշակի անցնելու կապակցությամբ, սեփական դիմումի համաձայն, ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետ Ն. Փաշինյանը բավարարել է Ա. Հովհաննիսյանի խնդրանքը: