«50 հարց-50 պատասխան» հաղորդման առաջին հյուրն էր դերասանուհի և երգչուհի ԱրփիԳաբրիելյանը։
Starnews.am–ը հետևեց արագ ու անկեղծ պատասխաններին, որոնք նորովի բացահայտեցին հյուրին։
Մասնավորապես՝ Արփիի կարծիքով անունները ազդեցություն են ունենում ճակատագրի վրա.
«Շատ կարևոր է, որ անունդ մանկուց սիրես։ Անձնագրով անունս չեմ փոխել, կրում եմ տատիկիս անունը՝ Արփինե։ Ժամանակի ընթացքում, անընդհատ ասում էին Արփի, որն ավելի կարճ էր և բեմական էտպես մնաց Արփի»։
Հարցին, թե ամուսնանալիս Միհրանի կողմից ազգանունը փոխելու պահանջ կամ խնդրանք եղե՞լ է, Արփին նշեց.
«Պահանջ կամ խնդրանք չի եղել, բայց երբեմն հումորով խոսում էնք այդ մասին։ Ես ասում եմ ՝ Միհրան օրինակ, ո՞վ է Արփի Ծառուկյանը, ո՞վ…»։
Հարցրին հիշու՞մ էք՝ որտեղ էք առաջին անգամ հանդիպել Միհրանին, Արփին նշեց, որ չի կարողանում հստակ մտաբերել և հավելեց.
«Ինձ թվում է որևէ ձայնագրման ստուդիայում, բայց պարզապես նա Միհրան Ծառուկյանն էր, ես՝ Արփի Գաբրիելյանը»։
Որդու անունը ընտրելու մասին խոսելիս, երգչուհին նշեց, որ Ռոբերտի անունը ընտրել է Միհրանը, որովհետև Ռոբերտը կրում է նրա հայրիկի անունը։ Նա է ընտրել, չնայած ես էլ սիրում եմ էդ անունը»։
Դժվար չէ՞ Ձեզ համար լինել հայտնի ու ցանկալի տղամարդու կողքին.
«Դժվար է, բայց ես այդ ամենին շատ ավելի վաղ եմ ծանոթացել ՝ լինելով պարզապես ընկեր Միհրանի համար ու այդ ամեն ինչը տեսնելուց հետո էդքան էլ դժվար չի։ Այն ժամանակ ավելի դժվար էր». -անկեղծացավ դերասանուհին։
Հոգեբանի երբևէ դիմե՞լ եք.
«Այո դիմել եմ ու իզուր, որովհետև հոգեբանն ինձ ավելի խճճեց։ Ես հետո շատ ավելի դժվար իրավիճակում հայտնվեցի։ Իհրակե, ոչինչ չունեմ հոգեբանների դեմ, բայց ես ինքս եմ իմ հոգեբանը »։