ՆԱՏՕ-ն ուկրաինական ԱԹՍ-ների պատճառով՝ որոշել է վերանայել իր թույլ կողմերը․ NYT
Միջազգային
Ռուսաստանի օդանավերի վրա Ուկրաինայի զինված ուժերի վերջին հարձակումներից հետո ՆԱՏՕ-ն դիտարկում է իր «թույլ կողմերը» վերանայելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Հունիսի 1-ին Ուկրաինան իրականացրել է «Վեբ» ծածկանունով լայնածավալ օպերացիա, որի ընթացքում հարձակվել են ռուսական հինգ ռազմական օդանավակայանների վրա, այդ թվում՝ Մուրմանսկի, Իրկուտսկի, Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի շրջանների օբյեկտների վրա։
ԱՄՆ ռազմածովային ուժերի վերլուծությունների կենտրոնի ռուսական ուսումնասիրությունների ծրագրի վերլուծաբան Սամուել Բենդետը NYT-ին ասել է, որ Վաշինգտոնը սկսել է մտածել ամերիկյան ռազմակայանների համար անօդաչու թռչող սարքերի սպառնալիքների մասին: Նրա խոսքով, այս պահին դժվար թե ամերիկյան բազաները համակողմանի պաշտպանություն ունենան նման սպառնալիքներից։