Ղրիմի կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել
Միջազգային
Սոցիալական ցանցերում տարածվում են Ղրիմի կամրջի վրա նոր հարձակման մասին հաղորդագրություններ. չհաստատված հաղորդագրությունների համաձայն՝ անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է։
Ուկրաինայի զինված ուժերը երկրորդ փորձն են ձեռնարկել Ղրիմի կամրջի վրա հարձակման համար։ «ЧП Севастополь» տելեգրամյան ալիքի հաղորդմամբ՝ հարձակումն իրականացվել է անօդաչու սարքով։ Սակայն անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է։
«Миг России»-ի տելեգրամյան ալիքի հաղորդմամբ՝ բոլոր հենարանները անվնաս են, կամուրջը շարունակում է գործել սովորականի պես։
Սա առաջին դեպքն է, երբ կամրջի վրա կիրառվում է ՀՕՊ համակարգ անցյալ աշնանից ի վեր, երբ համակարգը հետ մղեց ATACMS հրթիռների հարձակումը։