Քելլոգ. Ռուսական ավիաբազաների վրա հարձակումից հետո հակամարտության սրման ռիսկի էական աճ կա
Միջազգային
Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Քելլոգի գնահատմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական ավիաբազաների վրա հարձակումից հետո հակամարտության սրման ռիսկի էական աճ կա:
«Այսինքն՝ այս շաբաթավերջին տեղի ունեցածից հետո։ Մարդիկ պետք է հասկանան, որ ազգային անվտանգության ոլորտում, երբ դուք հարձակվում եք հակառակորդի ազգային գոյատևման համակարգի մի մասի վրա, ձեր ռիսկի մակարդակը բարձրանում է, քանի որ դուք չգիտեք, թե ինչպես են նրանք արձագանքելու։
Շատ պարզ է, որ ռիսկի մակարդակը բարձրանալու է, և ես կարծում եմ, որ դա է, ինչից մենք փորձում ենք խուսափել։ Մենք փորձում ենք հասնել այնպիսի իրավիճակի, երբ ռիսկի մակարդակը չի բարձրանա»։