Երդվյալ բարեկամներ Թրամփը եւ Մասկը վերածվում են երդվյալ թշնամիների Ականատեսներն անհայտ օբյեկտներ են ֆիքսել Ղազախստանի և Ռուսաստանի երկնքում (Տեսանյութ, ֆոտո) ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հրանտ Մաթևոսյանի՝ Ահնիձորում գտնվող տունը ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ Գժի հերթական գույժը չուշացավ. Ալլա Հակոբյան Քիթդ ամեն տեղ մի՛ խոթիր, զզվացրել ես դու բոլորին, ժամանակն է՝ կնկադ վերցրու, թող ու գնա. Ա. Հակոբյան Խաչատուր Սուքիասյանը' Մոնակոյում Սպերցյանը` մրցաշրջանի ավարտին իր և Մխիթարյանի երկխոսության մասին(տեսանյութ) Ջոն վան’տ Սխիպը` Հայաստանի հավաքականի հայտացուցակում չընդգրկված ֆուտբոլիստների մասին Ես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ չեմ, Վեհափառն էլ ազգընտիր չէ. ՔՊ խմբակցության պատգամավոր

Երբ Սորոսի բեմից հարձակում են գործում Սուրբ Սեղանի վրա

Մշակութային

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու եւ հոգեւորականների դեմ արդեն օրեր շարունակ իրականացվող իշխանական «դիվերսիային», որն ուղեկցվում է զրպարտություններով, վիրավորանքներով, միացավ նաեւ Նիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» արշավի «դասախոս», Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ: Դե, իհարկե, որտեղ մի կեղտոտ թեմա, կրակին յուղ լցնողը Բաբայանը պետք է լինի, դրա համար էլ թերեւս Փաշինյան ընտանիքին պատկանող լրատվականի «սիրելի հերոսն» է:

Ի՞նչ է ասում նա: Խելացի դեմքի արտահայտությամբ՝ հայտարարում է, թե Եկեղեցու դերը մարդու ճանապարհը դեպի Աստված ցույց տալն է, մինչդեռ այսօր նույն Եկեղեցին զբաղված է հազարումի գործով, բայց ոչ այս առաքելությամբ:

Վերջին օրերին այնքան զրպարտչական քարեր են նետվել եկեղեցու ուղղությամբ, որ անգամ նման բովանդակությամբ ելույթներին հակադարձելն է դարձել անիմաստ: Բայց չենք կարող չանդրադառնալ նրան, թե ով ինչից է խոսում եւ ինքն իր գործունեությամբ ինչով է զբաղված:

Նույնիսկ եթե արհեստական բանականությանը հարցնես, կասի, որ Տիկնիկային թատրոնի առաքելությունը երեխաներին ծանոթացնելն է արվեստին, օգնելը ձեւավորել ճաշակ, պատկերացումներ բարու եւ չարի մասին, այն հաճախ պետք է բեմադրի ազգային հեքիաթներ ու ժողովրդական պատմություններ՝ դաստիարակելով հայրենասիրություն ու պահպանելով մշակութային ինքնությունն ու ավանդույթները։ Իսկ ի՞նչ ունենք իրականում` մի մշակութային օջախ, որտեղ գեղարվեստական ղեկավարը զբաղված է հազար ու մի գործով, բայց ոչ իր բուն առաքելությամբ: Կամ էլ իր հազար ու մի գործն այնքան ցցուն է, որ բուն առաքելությունն էլ մնում է աննկատ ու լուսանցքում:

Այսպիսով՝ եկեղեցականների վարքն ու բարքն է այսօր քննում մի անձ, որը 2019 թվականին Տիկնիկային թատրոնի տանիքի ներքո որոշել էր թույլ տալ, որ գեյ-շոու ցուցադրվի, «Պարադա» համասեռամոլների մասին պատմող ֆիլմը ներկայացվի: Այնուհետեւ մեծ աղմուկ բարձրացավ, որ նույն թատրոնում որոշել էին հարթակ տրամադրել սատանիստական թեմատիկայով եւ հակակրոնական ատրիբուտներով հայտնի մի խմբի՝ համերգի համար: Ժամանակին նույնիսկ մշակութային կուլիսներում կատակում էին. «Այս անգամ է՞լ Բաբայանը չի ուսումնասիրել, թե ում է դահլիճ տրամադրում»: Ամեն անգամ պատճառաբանությունը նույնն էր, Բաբայանն էլ անուղղելի:

Նույն Ռուբեն Բաբայանն էր մեծ ոգեւորությամբ սատարում «Ոսկե ծիրան» կինոփառատոնում տեղ գտած համասեռամոլների մասին պատմող երկու ֆիլմերին: Էլ չասենք, թե նա ժամանակին ինչպիսի մտքեր է արտահայտել թուրքին ու ադրբեջանցուն ներելու մասին: Եվ, ի վերջո, նա էր տարիներ շարունակ Սորոսի պետականաքանդ գործունեությունն արդարացնող ու գովերգող առաջամարտիկը եւ Սորոսի Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի տնօրենների խորհրդի անդամը՝ մինչեւ 2020 թվականը ներառյալ: Իսկ արդեն 2022 թվականից Սորոսի հիմնադրամի հենքի վրա ստեղծված՝ «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» (ԺԶՀ) հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Այսքանից հետո՝ ուրիշ էլ ի՞նչ կարելի էր սպասել Ռուբեն Բաբայանից, քան այն, որ նա էլ պիտի կրկներ այն, ինչ օրվա իշխանությունը, թե եկեղեցին պետք է մտնի հարկային դաշտ: Հերթական մանիպուլիացիան: Ըստ Պետեկամուտների կոմիտեի հրապարակած 2025թ. առաջին եռամսյակի տվյալների, Հայ առաքելական եկեղեցին ոչ միայն հարկեր վճարում է, այլեւ հազար խոշոր հարկ վճարողների շարքում է: Եթե նախորդ տարի՝ 2024թ.–ի առաջին եռամսյակի տվյալներով եկեղեցին 488-րդն էր 1000 հարկ վճարողների ցանկում, ապա այս տարի՝ 481-րդ տեղում է եւ արդեն վճարել է շուրջ 166 միլիոն 627 հազար դրամ:

Եկեղեցին Հայաստանում, ինչպես եւ այլ երկրներում ազատված է որոշակի հարկատեսակներից իր կրթական, սոցիալական եւ բարեսիրական գործունեության բնույթից ելնելով, ինչը նաեւ սահմանված է եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենքով: Բայց խոշոր հարկատուների շարքում է, եկամտահարկ անխտիր գանձնվում է եկեղեցական կառույցներում ծառայող աշխատավարձ ստացող բոլոր եկեղեցականներից եւ աշխարհականներից: Մինչդեռ հարկատուների շարքում այդպես էլ չգտանք, օրինակ, Ռուբեն Բաբայանի սիրելի Սորոսի հիմնադրամի վճարած հարկերի մասին որեւէ տեղեկություն:

Ինչեւէ, քանի թեման բացվել է, հիշեցնենք. ժամանակին եկեղեցապատկան գույքի զգալի հատվածը, այդ թվում՝ Մատենադարանի գրեթե բոլոր ձեռագիր նմուշները, բոլշեւիկյան հեղափոխության հետեւանքով, այսպես ասած, ազգայնացվել, դարձել է պետական սեփականություն եւ տնօրինվում է առ այսօր: Տասնյակ տարիներ այդ գույքը ոչ միայն չի վերադարձվել Եկեղեցուն, այլեւ առավելապես ոչնչացվել է՝ պատճառելով անդառնալի նյութական ու բարոյական կորուստներ, անգամ փաշինյանական բառապաշարով ասած՝  բազմաթիվ վանքեր չուլանացվել են՝ վերածվելով անասնագոմերի կամ մարագների:

ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը դեռ տարիներ առաջ նշել է այս մասին եւ ընդգծել. «Եթե շատ եք ուզում հարկեր գանձել Եկեղեցուց, նախ, լիարժեք փոխհատուցեք վնասները, բայց նկատի ունեցեք, որ հարկերը կկազմեն դրա մի չնչին մասը»: 

Ի դեպ, Ռուբեն Բաբայանը նաեւ նշել է, թե՝ Եկեղեցին քահանայի սեփականությունը չէ, որ չընդունի այս կամ այն անձին, նույնն է՝ բժիշկը ասի՝ «նիկոլականին» չեմ ընդունում: Հիմա հարց՝ իսկ եթե այդ «նիկոլականը» հայհոյի, քարեր նետի բժշկի վրա, նրան մեղադրի սրբապղծության եւ մանկապղծության մեջ, ի՞նչ պետք է անի Հիպոկրատին երդում տվածը: Կամ՝ լավ, հոգեւորականն ու բժիշկն էլ մի կողմ, որքան էլ Տիկնիկային թատրոնն իր սեփականությունը չէ, Բաբայանը թույլ կտա՞ թատրոն ներխուժել դերասանին հայհոյողին ու վիրավորողին, ներկայացման բնականոն ընթացքը խաթարողին: Իսկ գուցե պետք չէ՞ լինել Հռոմի պապից ավելի կաթոլիկ: Թեպետ այս ամենում Բաբայանը մեղք չունի, ինչպես ասում են՝ «կուզիկին միայն գերեզմանը կուղղի», մեղավորը թատերական հանրույթն է, որն իր շարքերում հանդուրժում է իրեն, չի հակադարձում, լռում է…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Երդվյալ բարեկամներ Թրամփը եւ Մասկը վերածվում են երդվյալ թշնամիներիԱկանատեսներն անհայտ օբյեկտներ են ֆիքսել Ղազախստանի և Ռուսաստանի երկնքում (Տեսանյութ, ֆոտո)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հրանտ Մաթևոսյանի՝ Ահնիձորում գտնվող տունը ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակԳժի հերթական գույժը չուշացավ. Ալլա ՀակոբյանՔիթդ ամեն տեղ մի՛ խոթիր, զզվացրել ես դու բոլորին, ժամանակն է՝ կնկադ վերցրու, թող ու գնա. Ա. ՀակոբյանԽաչատուր Սուքիասյանը' ՄոնակոյումՍպերցյանը` մրցաշրջանի ավարտին իր և Մխիթարյանի երկխոսության մասին(տեսանյութ)Ջոն վան’տ Սխիպը` Հայաստանի հավաքականի հայտացուցակում չընդգրկված ֆուտբոլիստների մասինԵս Հայ առաքելական եկեղեցու հետևորդ չեմ, Վեհափառն էլ ազգընտիր չէ. ՔՊ խմբակցության պատգամավորՆա չէր կարող առանց ինձ հաղթել նախագահական ընտրություններում, ինչպիսի՜ երախտամոռություն. Մասկը պատասխանել է ԹրամփինԱդրբեջանական կողմը կատաղած է, վտանգն՝ իրական. Գրիգորի ԱյվազյանԵկեղեցին եվս պետք է ինչ-որ դրսեւորում ունենա հրապարակային քարոզչական պայքարի մեջ. Վարդան Խաչատրյան ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ «Պլանավորման և վերանայման գործընթաց» փաստաթղթի կատարման ընթացքի գնահատման աշխատանքային խմբերի նիստՆիկոլին չե՞ն բացատրել, որ ամեն մարդ ըստ սեփական սառնարանի պարունակության է սոցիալական վիճակի մասին կարծիք կազմում.Armenian infoՎրաստանը 52 հայկական բեռնատարների թույլատրել է հատել սահմանըՀայաստանում սպառողական գների ինդեքսը աճել է 3%-ով։«Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը ընկալում ենք որպես uպառնալիք ՀՀ-ի նկատմամբ. Արարատ ՄիրզոյանԳերիների հարցն ամենացավոտն է, որտեղ կառուցողական զրույց չի ստացվում Բաքվի հետ, ուրախ լուր չկաԵրևանում փախցրել են «Mercedes»-ն ու դարձել մի քանի ավտոմեքենաների վթարի հեղինակ«Գրանդ Քենդի»-ի մի քանի տեսակի պաղպաղակներում խախտումներ են արձանագրվել․ ընկերության առանձին գործառույթը կասեցվել էՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոզա Դավթյանի նոր տեսահոլովակը շփոթմունք է առաջացրել հանրության մոտ՝ հղիության մասին ենթադրությունների պատճառովԻնքնախոստովանվեց 2018թ․ իշխանազավթման գլխավոր նպատակներից մեկը. Արտակ ԶաքարյանՀՀ ՊՆ-ն հայտարարում էՍոցիալական հարթակներում ձայնը նմանակելով գումար են խնդրում. խարդախության նոր տեսակ (վիդեո)Վրաստանն արգելել է, որ վրացական գրանցմամբ ինքնաթիռը Հայաստանի ֆուտբոլի հավաքականին տանի ԿոսովոԽայտառակ վիճակ Երեւանի կենտրոնում. երեխաների օրը՝ բախտի հույսինՐոպե առաջ պատրաստ ենք Բաքվի հետ երկխոսել խաղաղության պայմանագրի ստորագրման տեղի ու ժամի շուրջ. Արարատ Միրզոյան (տեսանյութ)Էրդողանը Փաշինյանի հետ զրույցում գոհունակություն է հայտնել Թուրքիա-Հայաստան շփումների կապակցությամբ. Թուրքիայի նախագահականԻնչ պետք է անեն այս թափթփուկները՝ ձերբակալե՞ն, թող առաջինը ինձ ձերբակալեն․ Գուգարաց թեմի առաջնորդը իշխանությունների հաթաթաների մասինՄատվիենկոն պաշտոնական այցով ժամանել է ԵրևանԻնչպես դառնալ միլիարդատեր. Լյուսի Գուոյի պատմությունը, ով «գահընկեց արեց» Թեյլոր Սվիֆթին՝ դառնալով ամենաերիտասարդ կին միլիարդատերըՄիխայիլ Միշուստինն ԱՊՀ գործընկերներին առաջարկել է միանալ Եվրասիական տնտեսական միությունում ընդունված միասնական մաքսային տարանցիկ համակարգԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա ՄինսկումԱզնվորեն հավատում է, որ ես ծախել եմ, չգիտեմ՝ ինչ եմ արել. Արարատ ՄիրզոյանՄարդիկ կան հոգևորականների ձեռքերն են համբուրում, ուզում եմ իմանամ այդ ձեռքը դրանից առաջ որտեղ էր, արժի՞ այդ ձեռքը համբուրեմ, թե՝ չարժի. Ալեն Սիմոնյան«Աշխարհը դրանից փուլ չի գալիս»․ Միրզոյանը՝ ՀՀ–ՌԴ հարաբերությունների մասինՇուտով հետաքրքիր նորություն կլինի. Ալեն ՍիմոնյանՀայաստանի հավաքականը մեկնեց Կոսովո՝ չնայած Վրաստանի արգելքիՄենք կոչ ենք անում իշխող կուսակցությանը մնալ կոռեկտության սահմանների մեջ. Ռումինյաի Հայոց ԹեմՓաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերՈրոշ մարդիկ ուզում են՝ սպանություններ տեղի ունենան, զրահապատել եմ տալու մեքենաս. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Եվրոպայում մտահոգված են, որ ընկերությունները կարող են նորից սկսել գազ գնել ՌուսաստանիցԿաթողիկոսը բա ի՞նչ պետք է անի, որ չհեռանա, կարա կուսակցություն բացի, ամուսնանա, երեխաներ ունենա, թոռներին մեծացնի. Սիմոնյան (Տեսանյութ)Հայաստանը չի վճարել ՀԱՊԿ անդամակցության վճարը 2024 թվականինԱյսօր Մենչի դստեր հարսանիքն է. Էլինայի հուզիչ հրապարակումը Մենչի մասին հայրական տնից գնալուց առաջՌուսաստանը դարձել է Իրանում խոշորագույն օտարերկրյա ներդրողըԿրեմլը հայտնել է՝ ինչու է Պուտինի և Թրամփի զրույցն ավելի կարճ տևել, քան նախորդըՔրեակատարողական ծառայության պետն ընդունել է ցմահ դատապարտյալներինՍևանա լճից լրացուցիչ ջրառ չի իրականացվի. պարզաբանում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top