Որոնք են Արևմտյան Նեղոսի տենդի ախտանշանները և ինչպես կանխարգելել․ զգուշացում՝ ՀՀ բնակիչներին
Հասարակություն
Արևմտյան Նեղոսի տենդը հիմնականում մոծակների միջոցով փոխանցվող վիրուսային հիվանդություն է, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
«Մարդուց մարդուն վարակը չի փոխանցվում։
Վարակը ունի հստակ արտահայտված սեզոնայնություն՝ հունիսից մինչև հոկտեմբեր:
Հիվանդության բնորոշ ախտանշաններն են՝
սաստիկ գլխացավ
գլխապտույտ
տենդ
մկանացավ
սրտխառնոց
փսխում
մաշկի ցանավորում
Ինչպե՞ս կանխարգելել
Օգտագործել հակամիջատային ցանցեր
Կրել փակ հագուստ անտառապուրակային գոտիներ և ջրային տարածքներ այցելելիս
Հաճախակի ջրահեռացնել ջրի պահեստային տարաները, լվանալ և մաքրել դրանք
«Վարակված մարդկանց շուրջ 80%-ի մոտ որևէ ախտանշան չի զարգանում, մոտ 1% դեպքերում դիտվում է հիվանդության ծանր դեպքեր, մնացած 18-19% դեպքում հիվանդությունն ընթանում է միջին ծանրության: