«Պուտինը խոստացել է ուժեղ պատասխան հարձակմանը». Թրամփ խոսել է ՌԴ նախագահի հետ
Միջազգային
«Պուտինը խոստացել է ուժեղ պատասխան հարձակմանը». Թրամփը հենց նոր զրուցեց Ռուսաստանի նախագահի հետ:
Զրույցը տևել է մոտ 1 ժամ 15 րոպե։
Կողմերը քննարկել են ռուսական ինքնաթիռների վրա ուկրաինական հարձակումը, ինչպես նաև երկու կողմերից էլ տեղի ունեցող այլ հարձակումները։
Պուտինը խոստացել է ուժեղ պատասխան օդանավակայանների վրա հարձակմանը։
«Դա լավ զրույց էր, բայց ոչ այնպիսի զրույց, որը կհանգեցնի անհապաղ խաղաղության։ Պուտինը շատ կտրուկ ասաց, որ ստիպված կլինի արձագանքել օդանավակայանների վրա վերջերս տեղի ունեցած հարձակմանը»,- նշեց Թրամփը։
