Ուկրաինայում սպասում են ռուսական աննախադեպ հարվածների
Միջազգային
Ուկրաինական արժանահավատ աղբյուրը ներկայացնում է նման պատկեր` սպասվող ռուսական մասշտաբային հարվածի հետ կապված.
«Ըստ լուրերի, Կրեմլը պատրաստում է ոչ միայն ամենօրյա համակցված հարված, այլև որոշակի ռազմավարություն, որը բաղկացած է Ուկրաինայի բոլոր ռազմավարական օբյեկտների վրա հրթիռներով/անօդաչու թռչող սարքերով զանգվածային, շաբաթական կամ ավելի հաճախակի, անընդհատ լայնածավալ հարձակումից։ Նրանք արդեն գաղտնի անվանում են դա «թևավոր հատուցում» և այլն։
«Անհատների» գործը նույնպես քննարկվում է։ Նրանք կարող են որոշել վերացնել Ուկրաինայի քաղաքական և անվտանգության համակարգի շատ կարևոր խաղացողների. սա, իբր, կլինի պատասխան ռուս գեներալների, ինժեներների, լրագրողների և այլոց սպանություններին։ Նրանք նաև որոշել են բաց թողնել «վախի գործոնը» ուկրաինական էլիտայի շրջանում»։