S&P-ն հայտարարել է Ուկրաինայի կողմից ՀՆԱ-ին կապված պարտատոմսերի դեֆոլտի մասին
Միջազգային
Միջազգային վարկանիշային S&P Global գործակալությունը Ուկրաինայի ՀՆԱ-ին կապված պարտատոմսերի թողարկման վարկանիշը «CC»-ից իջեցրել է «D» (դեֆոլտ):
Ուկրաինան չի կարողացել կատարել ՀՆԱ-ին կապված արժեթղթերի 0.67 միլիարդ դոլարի վճարումը, որը պետք է կատարվեր 2025 թվականի հունիսի 2-ին:
Այս փաստի վտանգավորության մասին ուկրաինական փորձագիտական աղբյուրը գրում է. «Առաջին դեֆոլտը սկսվել է: Դա նշան է այն բանի, թե ինչի է գնում Ուկրաինան։ Մի՛ պահեք ձեր խնայողությունները գրիվնայով, փոխարժեքը որոշ պահի կիջնի մինչև 100 գրիվնա 1 դոլարի դիմաց։
Կիևը չի ակնկալում ներգրավել ներդրումներ/արտասահմանյան վարկեր, այլ ապրում է միայն գլոբալիստների փողերով, որոնք ստանում է պատերազմի համար։ Եվ հենց այն պահին, երբ այդ հոսքը կկանգնի, Ուկրաինան, որպես պետություն, պարզապես այլեւս չի լինի»: