«Թալանչի, սրիկա, ստահակ». Նիկոլ Փաշինյանն էլի հունից դուրս եկավ
Ներքաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին անդրադարձավ Դիլիջանի մանկապարտեզներից մեկին։
Հիշեց, որ նախրոդ նիստերից մեկում խոսել էր այս մասին, ասել էր, որ այդ մանկապարտեզի հարցը նախկին մի պաշտոնյայի ընտանիքի հետ է կապված։
«Մտածեցի, դե, կառավարության նիստ է, հիմա ինչ կարիք կա՝ կոնկրետ ասել, հետո նիստից դուրս եմ գալիս, տեսնեմ ՝ էդ նախկին պաշտոնյան, թուր ու թվանքը առած, ընկել գրառումներ է անում, բայց սրա հետ կապված չէ, հո՞ չի ասելու մանկապարտեզներս ձեռիցս առան...այդ պաշտոնյան ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն է, որի կնոջ հետ կապված էր այս պատմությունը»,- ասաց Փաշինյանը։
Նա զարմացած է ՝ Վարդան Օսկանյանն ու իր կինը ի՞նչ կապ ունեն, որ Դիլիջանում պետք է մանկապարտեզ վերցրած լինեն։
Փաշինյանն անդրադարձավ ևս եկ լուրի, գրել են, որ, իբր, ինչ-որ հենակետային քոլեջի շենքը նվիրել է իր դստերը։
«Այս մարդիկ մեկ խնդիր ունեն՝ ցույց տալու, որ մենք իրենց նման ենք, արդեն չեն էլ փորձում ապացուցեն, որ իրենք թալանչի, սրիկա, ստահակ են»,- հունից դուրս եկավ վարչապեը։
Նա խոսեց նաև այն լուրի մասին, թե, իբր, Ֆրանսիայում 3 միլիոն եվրոյով տուն է գնել։
«Ֆրանսիայում մի երկու դաշնակ-մաշնակ կա, տանում, 3 եվրոյով կայք են բացում, մեջը ինչ զառանցանք ասես՝ դնում են, դե արի ապացուցի... ասում եմ՝ քոչարյանասերժական ստահակ զանգվածն էլ չի փորձում ապացուցի, որ իրենք բան են...»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ պահելով կոռեկտություն՝ իրենք սխալվել են։
«Մենք չենք արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, դա արձանագրված է դատարանի որոշմամբ։ Սրանից հետո, երբ ելույթ ունենամ ու հնչի Ռոբերտ Քոչարյան ասունը, ասելու եմ՝ կաշառակեր։ Լավ, ամեն ինչին չափ ու սահման կա»,- հայտարարեց նա։
Փաշինյանն ընդգծեց՝ շարունակելու են թալանը հատիկ-հատիկ վերադարձնել, ուրիշ տարբերակ չկա։
«Չեն փախնի, ոնց ասել եմ, որ ոչ մի ձուկ ու ոչ մի մուկ չի պլստալու, արդեն չեն պլստում ու դրանից անկանոն շարժումներով ու անկանոն գոռգոռոցներով են լցրել Հայաստանը»,- հավելեց նա։