«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը կլուծարվի, կմիանա «Հայաստանի պատմության թանգարանին»
Մշակութային
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 5-ի նիստում որոշեց ՀՀ պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկը միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
Որոշման արդյունքում կստեղծվի «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» մասնաճյուղ:
Նշվում է նաև, որ «Հաղթանակ» զբոսայգու տարածքում գտնվող հուշարձանը կամրացվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: