Թրամփը կարծում է, որ Զելենսկին աշխարհը տանում է միջուկային պատերազմի․ NYT
Միջազգային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «թշնամաբար» է տրամադրված Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու նկատմամբ և օգնականների հետ զրույցներում նրան անվանում է «վատ տղա», գրում է The New York Times-ը։
Թրամփը բազմիցս նշել է, որ Զելենսկին «աշխարհը մղում է միջուկային պատերազմի», ասվում է հրապարակման մեջ։ Հրատարակության մի շարք աղբյուրներ պնդում են, որ ԱՄՆ նախագահը «նյարդայնացած» է և՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, և՛ Զելենսկու վրա, սակայն հակված է «ավելի հարգանքով» վերաբերվել առաջինին։
Մինչ այս Թրամփը հայտնել էր, որ զանգահարել է Պուտինին, և երկու առաջնորդների զրույցը տևել է 1 ժամ 15 րոպե։ Սպիտակ տան ղեկավարը նաև ասել է, որ ՌԴ նախագահի հետ զրույցը դրական է եղել, բայց «ոչ այնքան, որ հանգեցնի անհապաղ խաղաղության»։