Կրեմլը հայտնել է՝ ինչու է Պուտինի և Թրամփի զրույցն ավելի կարճ տևել, քան նախորդը
Միջազգային
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ բացատրել է, թե ինչու է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցը ավելի քիչ տևել, քան նախորդը։
«Զրույցը կառուցողական էր: Տևողության վրա կենտրոնանալը բառացիորեն իմաստ չունի: Երբեմն ավելի կարճ ժամանակում կարելի է շատ կարևոր բաներ ասել, ինչը երեկ ասվեց», - պարզաբանել է Պեսկովը:
ԱՄՆ նախագահը զանգահարել է Պուտինին, և երկու առաջնորդների զրույցը տևել է 1 ժամ 15 րոպե։ Սպիտակ տան ղեկավարը նաև ասել է, որ ՌԴ նախագահի հետ զրույցը դրական է եղել, բայց «ոչ այնքան, որ այն բերի անհապաղ խաղաղության»։