Հայաստանը չի վճարել ՀԱՊԿ անդամակցության վճարը 2024 թվականին
Միջազգային
Հայաստանը չի վճարել ՀԱՊԿ անդամակցության վճարը 2024 թվականին՝ կազմակերպությանը իր մասնակցության սառեցման պատճառով։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Կանխելով ձեր հարցն ասեմ, որ Հայաստանը չի վճարել ՀԱՊԿ անդամավճարը՝ այդ կազմակերպությունում անդամակցության սառեցման պատճառով»,- ասել է նա։