Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են. Տեղի համայնքապետ.NEWS.am Նաիր Տիկնիզյանի գոլը` Կոսովոյի դարպասը (տեսանյութ) Կայծակի հարվածից մահացած զինծառայողը Տաշիրից էր, սոցիալապես անապահով ընտանիքից Wildberries-ը պլանավորում է լոգիստիկ կենտրոն կառուցել Հայաստանում Կայծակի հարվածից զինծառայող է մահացել ԱՄԵՆ ԿԵՐՊ «ՓՈՂ ԿԼՊԵԼԸ» ՏԱՆՈՒՄ Է ԳԵՐԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ Կառավարությունը նախատեսում է կենսաթոշակները բարձրացնել հետվճարային մեխանիզմի ընդլայնմամբ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ Փաշինյանը շնորհավորել է Ադրբեջանին ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ Է ԵԿԵԼ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՎԱՀԵ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ

Ադրբեջանական կողմը կատաղած է, վտանգն՝ իրական. Գրիգորի Այվազյան

Ներքաղաքական

«Իրավունքը» զրուցել է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, կովկասագետ, պ.գ.թ. ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ:

Oրերս Ադրբեջանի ՊՆ-ի հետ փոխկապակցված «Կալիբեր» կայքն իր տելեգրամյան ալիքում հրապարակում էր տեղադրել Փաշինյանի հակաեկեղեցական արշավի մասին, որում նրան հաջողություն էր մաղթել։ Ի՞նչ կասեք այդ մասին։

Կարծում եմ, որ մենք պետք է ընդհանուր առմամբ ուշադրություն դարձնենք էական հարցերի վրա։ Իսկ ի՞նչ է, ըստ էության, տեղի ունեցել նույն այդ ժամանակահատվածում՝ Բերդ գյուղում, երբ հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի ղեկավարները։ Այդ հանդիպումը տեղի է ունեցել բոլորովին վերջերս՝ սրանից մի քանի օր առաջ։

Այդ տեղեկատվական աղմուկին զուգահեռ, նրանք հանդիպել են նաեւ ժամանակավորապես օկուպացված Բերձորում։ Ալիեւը, գտնվելով Հայաստանի Հանրապետության սահմանին, Թուրքիայի եւ Պակիստանի ղեկավարների ներկայությամբ, հերթական անգամ հայտարարեց, որ ժամանակին Ադրբեջանի հանդեպ վատ են վերաբերվել։ Նա սկսեց հեքիաթներ պատմել` իբր Ադրբեջանից անջատել են Արեւմտյան Զանգեզուրը եւ այլն, հայկական տարածքները կոչել՝ Ադրբեջան: Այսինքն՝ նույն այդ օրերին Ադրբեջանը, գտնվելով իր մերձավոր դաշնակիցների շրջապատում, հերթական անգամ հայտարարել է Հայաստանի դեմ պատերազմի մասին, եւ այդ սպառնալիքներն արդեն այնքան էլ հեռու չեն, որպեսզի իրականություն դառնան։ Դրանց ֆոնին մենք սկսում ենք մեր ներքաղաքական բուն քննարկումները։

Շվեյցարիայում Վեհափառի նախաձեռնությամբ տեղի ունեցավ  կոնֆերանս, որտեղ բարձրացվեց Արցախի հարցը, այն լայն քննարկումների ալիք բարձրացրեց։ Ձեր կարծիքով` ո՞րն էր դրա կարեւորությունը։

Ադրբեջանական կողմը կատաղած է։ Շվեյցարիայում մեր եկեղեցու ներկայացուցիչները հստակ մեսիջ են հղել՝ կապված արցախահայության, այդ թվում՝ նրանց իրավունքների պաշտպանության եւ մեր պատմամշակութային ժառանգության վերաբերյալ հարցերի հետ։ Նրանք հստակ դիրքորոշում են արտահայտել։

Մենք մինչ այդ լսել էինք Փաշազադեին՝ Ադրբեջանի, այսպես կոչված, «հոգեւոր առաջնորդին», որը, ըստ էության, դեռ 1990-ականներից հայերի ջարդերի սադրիչներից մեկն է։ Նա որեւէ կապ չունի հոգեւորականության հետ, պարզապես ապրում է պետության աշխատավարձով։ Նա ժամանակին հայտարարել էր, թե բոլոր հայերի արյան մեջ սուտ կա, իբր հայերը դավաճան են։ Այժմ էլ ասում է, թե հայկական եկեղեցին սպառնալիք է։

Ադրբեջանական պետական քաղաքականությունն այսօր ուղղված է Հայաստանի ներսում ազգային ատելության հրահրմանը, երկրի ապակայունացմանը՝ ներսից։ Այս ուղղությամբ նրանք՝ թե՛ սուտ, թե՛ ոչ սուտ հայտարարություններով եւ տարբեր գործողություններով, փորձում են ապակայունացնել մեր ներքաղաքական իրավիճակը՝ հասցնելով այնպիսի լարվածության, որը կարող է վերածվել քաղաքացիական ագրեսիվ դրսեւորումների։ Իսկ դա այն «ճոխությունն» է, որը մենք մեզ թույլ տալ չենք կարող այս իրավիճակում։

Ադրբեջանը հստակ մեսիջ է հղում, եւ այս պարագայում բոլոր խոսակցությունները պետք է կարողանանք հասկանալ։ Վտանգն իրական է։ Այժմ հարցը միայն ներքին քաղաքականությամբ հետաքրքրվելը չէ։ Մեր սահմանին գտնվող թշնամին բացահայտ հայտարարում է իր նպատակների մասին։ Մենք չպետք է իրար կոկորդ կրծելով ժամանակ կորցնենք։ Դա անթույլատրելի է, որովհետեւ մեր իրական թշնամին Ադրբեջանն է։ Թուրքիան ու Պակիստանի ռեժիմն էլ այնտեղ գերիշխող ազդեցություն ունեն։

Այս ֆոնի վրա ներքաղաքական խոսակցությունները ժամանակավրեպ են եւ հակասում են իրականությանը։ Վտանգը հենց սա է։ Մնացածը փորձ է` շեղելու ժողովրդի ուշադրությունը տարատեսակ խոսակցություններով՝ իրական վտանգից հեռացնելով։ Մենք այժմ չենք կարող մեզ թույլ տալ ինքնախաբեությամբ զբաղվել։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:






Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են. Տեղի համայնքապետ.NEWS.amՆաիր Տիկնիզյանի գոլը` Կոսովոյի դարպասը (տեսանյութ)Կայծակի հարվածից մահացած զինծառայողը Տաշիրից էր, սոցիալապես անապահով ընտանիքիցWildberries-ը պլանավորում է լոգիստիկ կենտրոն կառուցել ՀայաստանումԿայծակի հարվածից զինծառայող է մահացելԱՄԵՆ ԿԵՐՊ «ՓՈՂ ԿԼՊԵԼԸ» ՏԱՆՈՒՄ Է ԳԵՐԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻԿառավարությունը նախատեսում է կենսաթոշակները բարձրացնել հետվճարային մեխանիզմի ընդլայնմամբԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸՓաշինյանը շնորհավորել է ԱդրբեջանինԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ Է ԵԿԵԼ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՎԱՀԵ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸՀոգեւոր ինքնության կազմաքանդում. քաղաքականության սեւ ձեռքը սրբության վրա. Տեր Արարատ քահանա ՊողոսյանՀայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը` Կոսովոյի դեմ խաղում Հայ գիտնականները Ստավրոպոլում ջախջախել են ադրբեջանցիների կողմից նոր պատմություն ստեղծելու հավակնությունները. հայերին միացել են վրացիները. pastinfo.amՉինաստանի Հանդան և Գուանսի քաղաքներում տասնյակ ավտոմեքենաներ գետնն են մտել (Տեսանյութ)Կիևի Շուլյավկա շրջանում այսօր առավոտյան հրթիռային հարվածի պահը (Տեսանյութ)Մոսկվան «միացնում» է ԱՊՀ ուղղությամբ նոր քաղաքական կուրսըՌուսական ուժերը, գրավելով Ֆեդորովկան, արագորեն ներխուժել է Կոմար«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵԱ-ԻՑ ՀԵՏՈ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՊԱՅՔԱՐ, ՈՍԿԵ, ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐ» Ադրբեջանի տարածքում հայտնված Անդրեյ Գյագունցը քոլեջի ուսանող էՌուսական «Վոստոկ» խմբավորումը Կոմարի ուղղությամբ գրավել է Ֆեդորովկա բնակավայրը (Տեսանյութ)Ռուսական ավիացիան Կուպյանսկի ուղղությամբ ոչնչացրել է Օսկոլ գետի վրայով անցմումը (Տեսանյութ)«Վագները» հայտարարել է Մալիում իր առաքելության ավարտի եւ Ռուսաստան վերադառնալու մասին (Տեսանյութ)Եվրախորհրդարանում ստորագրահավաք է սկսվելՌուսական երեք թևավոր հրթիռների հարվածի պահը Ուկրաինայի Լուցկ քաղաքին (Տեսանյութ, +18)Լեհաստանում հայտարարել են՝ մերժում են Ուկրաինայի նկատմամբ «բարի կամքի» դրսևորումներըՀայերը մեծ ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ հաղթանակի գործում․ վետերան (տեսանյութ)Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցության․ Ալեն ՍիմոնյանՀՀ նախագահի աշխատակազմը իրացրել է պետական բյուջեից հատկացված միջոցների ավելի քան 90%-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմի կարիքների համար 2024թ.-ին պետական բյուջեից 21.6 միլիարդ դրամ է հատկացվել«Էպշտեյնի արխիվ», էլեկտրական մեքենաների սուբսիդիաներ և իմփիչմենթ. ինչի՞ շուրջ են վիճում Թրամփը և Մասկը սոցիալական ցանցերում«Նստել են ձիերը ու գնացել են մյուս ձիուն բերելու». մանրամասներ՝ Ադրբեջանի տարածքում հայտնված պատանիների մասին.NEWS.amԳնահատում ենք Փաշինյանի և հայ վետերանների մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին. ՄատվիենկոԿգա մի օր, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոս կդառնա քպ-ական մեկը. Մհեր ՄկրտչյանՓաշինյանը սուր երանգներ պարունակող բառամթերքով է խոսել Եկեղեցու մասին, բայց դա իր ընտրությունն էր․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)ԱՄՆ-ում կոչ են արել Մասկին արտաքսել երկրիցՀունիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն նվազել են, եվրոյինը՝ աճելԱլեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԱստղագուշակ՝ հունիսի 6–ի համարbanksnews. Վարկառուների թվաքանակն աճում է. Ի՞նչ են փաստում թվերը:Լարված իրավիճակ՝ ԱԺ-ի դիմացՇՏԱՊ. Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքումԱյաթոլլա Խամենեին կոչով դիմել է մահմեդական երկրներինԵվրամիությունը դադարեցրել է Ուկրաինայից ապրանքների անմաքս ներմուծումըՓաշազադեն Կաթողիկոս Գարեգին Բ–ին մեղադրել է «քաղաքական դեր» ստանձնելու մեջԵվրահանձնաժողովը հաստատել է Բուլղարիայի՝ եվրոյին անցնելու պատրաստվածությունըՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարԱյսօր կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրևԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 10 մարզերում«Հրապարակ». Սամվել Բաբայանը դիմել է ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանին«Իրավունք». Ո՞վ կփոխարինի ՆԳ նախարարին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top