Ռուսական ուժերը զանգվածային հարված են հասցրել ուկրաինային. Կիեւում այրվում է ջերմաէլեկտրակայանը (Ֆոտո, տեսանյութ)
ՄիջազգայինՌուսական ուժերը զանգվածային հարված են հասցրել ուկրաինային: Գործարկվել են «Կալիբր» ու այլ տիպի հրթիռներ, ստրատեգիական ավիացիան, այդ թվում` 2 Ту-160 «Սպիտակ կարապների» մասնակցությամբ, անօդաչունեի մեծ զանգված: «Օրեշնիկ»-ների կամ այլ տզոր զինատեսակների կիրառման մասին տվյալներ չկան: Պայթյուններ են արձանագրվել Նիկոլաևում եւ Կիրովոգրադում: Հաջորդել է Կիեւը. այստեղ հարվածից հետո հսկայական հրդեհ է բռնկվել, հավանաբար վնասվել է ջերմաէլեկտրակայանը։
Պայթյուններ են եղել նաեւ Լուցկում: Ականատեսները հայտնում են 10 հարվածի մասին Կրեմենչուգում` մեկնաբանելով, Զելենսկու գրասենյակի որոշ անդամներ ներկայումս գտնվում են այս քաղաքում
Հարվածներ կան Ժիտոմիրում, Վիննիցայում, Խմելնիցկիում, Ռովնոյում, Լուցկում, Չեռնիգովում:
Արևմտյան Ուկրաինայում ռազմական ավիացիան արագորեն լքել է օդանավակայանները` զանգվածային գրոհի սպասելով: Որոշ աղբյուրներ ակնարկել են առնվազն երկու F-16-ի խոցման մասին:
Առավետյան ժամեին դեռ գրոհի շարունակության մասին տեղեկություներ էին ստացվում:
Հարձակման ամբողջական պատկերը դեռ հստակ չէ:

