Այաթոլլա Խամենեին կոչով դիմել է մահմեդական երկրներին
Միջազգային
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեին հայտարարել է, որ մահմեդական երկրները պետք է դադարեցնեն Իսրայելին ցուցաբերվող օգնությունը և թույլ չտան նրան «Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ հետագա դաժան գործողություններ իրականացնել», հաղորդում Է Mehr-ը:
Այաթոլլա Խամենեին կոչ է արել միլիոնավոր մահմեդական ուխտավորների ամբողջ աշխարհից, ովքեր Մեքքայում են իրենց ծեսերը կատարելու համար, պահանջել իրենց կառավարություններից կատարել իրենց պարտքը Գազայում և Արևմտյան Ասիայում տեղի ունեցող աղետների նկատմամբ:
«Պաղեստինը բռնազավթող սիոնիստական հանցավոր խմբավորումը սարսափելի դաժանությամբ և չարությամբ Գազայում տեղի ունեցած ողբերգությունը հասցրեց անհավանական մակարդակի։ Պաղեստինցի երեխաներն այսօր մահանում են ոչ միայն ռումբերից, փամփուշտներից ու հրթիռներից, այլև ծարավից ու սովից։ Հարազատներին սգացող ընտանիքների թիվն օրեցօր աճում է։ Մահմեդական կառավարությունները կարող են տարբեր քաղաքական հայացքներ ունենալ տարբեր հարցերի շուրջ, բայց դա չպետք է խանգարի նրանց համաձայնության գալ և համագործակցել Գազայում սարսափելի իրավիճակի դեպքում», - նշել Է Իրանի գերագույն առաջնորդը: