ԱՄՆ-ում կոչ են արել Մասկին արտաքսել երկրից
Միջազգային
Ամերիկացի գործարար Իլոն Մասկի դեմ պետք է հետաքննություն սկսել, ինչպես նաև արտաքսել երկրից: Նման կոչով հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենտոնը։ Նրա խոսքը մեջբերում է New York Times պարբերականը։
«Անհրաժեշտ է պաշտոնական հետաքննություն սկսել նրա ներգաղթի կարգավիճակի վերաբերյալ, քանի որ ես խորապես համոզված եմ՝ Մասկը անօրինական միգրանտ է, և պետք է անհապաղ արտաքսվի երկրից», - կոչ է արել նա: