Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցության․ Ալեն Սիմոնյան
Ներքաղաքական
Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցության՝ հիմնված կառուցողական երկխոսության, վստահության և վրա, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հանդիպման ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք նպատակաուղղված ենք երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության զարգացմանը»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը։
Նրա խոսքով՝ Երևանը գնահատում է այն ամենը, ինչը դրական է Մոսկվայի հետ հարաբերություններում։ Նա հատուկ ընդգծել է Ռուսաստանի հետ երկխոսության ակտիվացումը ընթացիկ տարվա սկզբից։