Լեհաստանում հայտարարել են՝ մերժում են Ուկրաինայի նկատմամբ «բարի կամքի» դրսևորումները
Միջազգային
Լեհաստանի Սեյմի անդամ Մարցին Պժիդաչն ասել է, որ լեհ քաղաքացիների մեծամասնությունը դեմ է Ուկրաինային աջակցելուն, եթե Կիևը «որոշակի գործողություններ» չձեռնարկի։ Նրան մեջբերել է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր լեհերի մեծամասնությունը չի ցանկանում ժեստեր Ուկրաինայի նկատմամբ։ Ես համոզված եմ, որ եթե Ուկրաինան սկսի որոշակի գործողություններ ձեռնարկել, մենք կկարողանանք վերադառնալ այն քննարկմանը, թե ինչ ձևաչափով է Ուկրաինան միանալու ապագայում ինչ-որ բանի», - ասել է խորհրդարանի անդամը։
Պժիդաչի խոսքով՝ Կիևը կարող է սկսել պատմության նկատմամբ իր վերաբերմունքը վերանայելով, հրաժարվելով հարգանքի տուրք մատուցել Ստեպան Բանդերային և երկխոսություն հաստատելով տնտեսության վերաբերյալ։ Նա նաև հավելել է, որ Լեհաստանի ընտրված նախագահ Կարոլ Նավրոցկին նմանատիպ տեսակետ ունի։