Եվրախորհրդարանում ստորագրահավաք է սկսվել
Միջազգային
Լյուքսեմբուրգից Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտայզերը ստորագրություններ է հավաքում՝ ի պաշտպանություն Ռուսաստանի հետ երկխոսության։ Այս մասին հայտնում է Politico-ն։
«Կարտայզերը դիմում է Եվրախորհրդարանի գործընկերներին հրատապ հարցով՝ արդյոք Եվրահանձնաժողովը ծրագրում է վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ հիմնվելով Սլովենիայի նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի՝ Մոսկվայի հետ հանգիստ դիվանագիտությանն անցնելու կոչի վրա»,-ասվում է նյութում:
Կարտայզերի գրասենյակը պարբերականին հայտնել է՝ «պատգամավորը ստացել է ութ ստորագրողների աջակցությունը»։