ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ Է ԵԿԵԼ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՎԱՀԵ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ
Հասարակություն
Լույս աշխարհ է եկել անմահ հերոս ՎԱՀԵ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ եղբայրը, նորածնին ծնողները ԱՌՆՈ անունն են տվել։ Այս ուրախալի լուրը Iravunk. com -ին հայտնեց Վահեի բարեկամուհին։ Փոքրիկը մեծանալով կիմանա, թե որքան խիզախ ու հայրենասեր եղբայր է ունեցել։
Ցավոք, նրա եղբայրը կարճ կյանք ունեցավ, սակայն հասցրեց մեծ սխրագործություններ կատարել։ Վահեն, 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Վերին Շորժայի մարտական դիրքում հակառակորդի հետ ընթացող միջդիրքային փոխհրաձգության ժամանակ իր մարտական դիրքի անձնակազմի հետ հմուտ գործողությունների շնորհիվ, կանխել է թշնամու հարձակման փորձը, թշնամուն տալով 4 զոհ, հարձակման համար նպաստավոր ինժեներական կառույցի ավերում։ Ցավոք, 2021֊ի դեկտեմբերի 10֊ին, նենգ թշնամին «Բայրաքթար» հարվածային սարք է կիրառել, Վահեն սեփական մարմնով պահել է 8 զինակից ընկերներին, իսկ ինքը ընկել քաջի մահով, Վերին Շորժայում։ Հուղարկավորված է Տեղերի /Դղեր /գերեզմանատանը։
Հետմահու արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի ու շքանշանի։ Վահեն զբաղվել է սպորտով, կարատեի, լողի, թաեքվանդոյի հաճախել ու արժանացել պատվոգրերի, մեդալների։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
