Կայծակի հարվածից մահացած զինծառայողը Տաշիրից էր, սոցիալապես անապահով ընտանիքից
Հասարակություն
Սիսիանի դիրքերից մեկում այսօր կայծակնահարության հետեւանքով մահացած ժամկետային զինծառայող Նարեկ Մարգարյանը Լոռու մարզի Տաշիր համայնքից էր։
Ինչպես նշում են լրատվամիջոցները Նարեկը մեկ ամսից զորացրվելու էր։ Նա սոցիալապես անապահով ընտանիքից է, ունի եղբայրը, որն ունի հաշմանդամություն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ–ից հայտնել էին, որ հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, կայծակնահարության հետևանքով մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։