Արծվիկ Մինասյանը` վարչապետի հավանական փոփոխության մասին. տեսանյութ
Արխիվ 16-20
«Իրավունք»-ը ՀՅԴ-ի անդամ, դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց` կառավարությա ծրագրի բնապահպանության բաժնում որոնք են այն կարեւոր խնդիրները, որոնց լուծմանը հետամուտ պետք է լինի նախարարը: Կառավարման տեսակետից հիմնական խնդիրը առաջնային տեղեկատվության հավաքման եւ դրա հիմքի վրա ծրագրային առաջարկների ներկայացումն է բոլոր ռեւսուրսների համար: Երկրորդ` Արարատյան ստորերկրյա ավազանի կարգավորումն է, Սեւանի էկոլոգիական վիճակի կարգավորումը, կենսաբազմազանության պահպանման եւ դրա բիզնես ներուժի գնահատմամբ էկոտուրիզմի մոդել ներդրումն է»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Մեր հարցին ` վերոնշյալ խնդիրների լուծման համար կարեւո՞ր է, թե ով կլինի վարչապետ 2018 թ-ին, գործադիր մարմնի անդամն ասաց. «Սա քաղաքական մեծամասնության ծրագիր է»:
Մանրամասները` տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ