Լոնդոնի մետրոյի շատ ուղևորներ տուժել են պայթյունից հետո առաջացած հրմշտոցից (լուսանկարներ)
Արխիվ 16-20
Լոնդոնի մետրոյում պայթյուն է տեղի ունեցել, որոշ ուղևորներ դեմքի շրջանում այրվածքներ են ստացել։ Նշվում է, որ Լոնդոնի «Փարսոնս Գրին» մետրոկայարանում տեղի ունեցած պայթյունից հետո ուղևորների մի մասը տուժել է սկսված հրմշտոցի հետևանքով:
Նաև հաղորդվում է, որ ուրբաթ վաղ առավոտյան միջադեպ է տեղի ունեցել Փարիզի «Շատելյե» կայարանում, որտեղ դանակով զինված տղամարդը հետևից մոտեցել է զինվորականի և սկսել սպառնալ նրան՝ հիշատակելով ԻՊ-ը:
Հարձակվողը ձերբակալվել է, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: