Մայիսի 26-ի հոսանքազրկումների մասին Մայիսի 27-30-ին նոր ցիկլոն և անձրևներ. Գագիկ Սուրենյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Գիտնականները հերքել են սուրճի մասին ամենատարածված առասպելները Փրկարարները անձը չպարզված քաղաքացու դի դուրս են բերել ջրանցքից Ոչ թե կոռուպցիայի դեմն առնում ես, այլ խրախուսում ես. Վիլեն Գաբրիելյանը՝ «փողով բանակից ազատելու» նախագծի մասին Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Երեւանում վթարից հետո ծեծկռտուք է սկսվել. 2 եղբայր տեղափոխվել են հիվանդանոց Արեւի վրա արձանագրվել է ամենաբարձր՝ X կատեգորիայի բռնկում Թուրքիայի ԱԳ նախարարը ՌԴ-ում կհանդիպի Պուտինի հետ

«Կրոնական պատերազմների դարն այլեւս անցել է». Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ

Արխիվ 16-20

Այս օրերին Երեւանում է Մեծի Տանն Կաթողիկոսության Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ ՏԵՐ ՍԵՊՈՒՀ արքեպիսկոպոս ՍԱՐԳՍՅԱՆԸ, ում հետ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու հայ-իրանական հարաբերությունների, Թեհրանի հայ համայնքի եւ աշխարհասփյուռ հայության օրակարգային հարցերի շուրջ:

ԻՐԱՆՆ ԱՆՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է

– Սրբազան հայր, Հայաստանի եւ հարեւան Իրանի հարաբերություններում վերջին շրջանում բավականին մեծ ակտիվություն է նկատվում: Ի՞նչ կասեք այս մասին:

– Հայ-իրանական հարաբերությունների ակտիվացումը երբեմն կապված է Հայաստանի պետական այրերի ցանկությունից: Որպես գործընկեր` առեւտրի, քաղաքականության եւ այլ բնագավառներում, Իրանի կառավարությունը ամբողջապես վստահել եւ վստահում է Հայաստանին: Մնում է միայն, որ մեր հայրենի պետությունը լավագույնս այս ամենն օգտագործի եւ հասնի արդյունքի: Մեր խորհուրդն այն է, որ ավելի անկեղծ, հարազատ մոտեցմամբ երկու պետությունները շարունակեն երկուստեք հարաբերությունները:

– Որպես արդյունք` հնարավո՞ր է, որ նաեւ Իրանը Հայոց ցեղասպանությունը ճանաչի:

– Իրանական պետությունն, այո՛, Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չի ճանաչել, բայց հայերը տարիներ ի վեր ապրում են այնտեղ, եւ ամեն տարի Հայոց ցեղասպանության տարելիցի հանդիսավոր արարողության ժամանակ` Սուրբ պատարագին, ցույցերին, նաեւ իրենք են մասնակցում: Սա արդեն անուղղակիորեն Հայոց ցեղասպանության ճանաչում է:

«ԱՐՑԱԽՆ ԻՐ ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵԼ Է, ԻՐ ՀՈՂԵՐՆ ԱԶԱՏԱԳՐԵԼ Է, ՄՆՈՒՄ Է ՄԵՆՔ ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ»

– Կայացավ «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովը, հետհայացք նետելով, Ձեր գնահատմամբ, ի՞նչ արդյունք այն ունեցավ:

– Յուրաքանչյուր ժողովի հաջողություն ոչ թե ներառված թեմաների մեջ է, թե ինչքան կարեւոր որոշումներ են ընդունվել, այլ հաջողությունն այն է, թե որքանով են այդ որոշումներն այժմեական, ինչ առնչություն ունեն ժողովրդի կյանքի հետ եւ արդյոք կարող են կյանքի կոչվել: Կարեւորը սա է, այլապես հռչակագիր լինի, որոշում, թե համաձայնագիր, կմնա պարզապես թղթի վրա: Մեր մաղթանքն ու աղոթքն այն է, որ այս որոշումները կյանքի կոչվեն եւ արդյունավետ լինեն ողջ հայ ժողովրդի համար, այլ ոչ թե միայն Երեւանի կենտրոնում ապրող մարդկանց համար: Ցանկանում եմ, որ այդ որոշումներն իրենց ազդեցությունն ունենան նաեւ գյուղում ապրող, հողի հետ աշխատող մարդկանց կյանքի վրա:

– Համաժողովի հիմնական շեշտադրումներից էր Արցախյան հիմնախնդրի լուծման ուղղությամբ գործադրված ջանքերը: Այս առումով քայլ առաջ տեսնո՞ւմ եք:

– Քայլ առաջ ընդհանրապես լինում է համաժողովից դուրս, եւ այս առումով արտերկրում պետությունների հետ աշխատանքներ տարվում են: Արցախյան հարցի վերաբերյալ, բնականաբար, մեկ անգամ եւս ժողովականները արտահայտեցին ժողովրդի կամքը` իրենց զորակցությունը հայտնելով Արցախյան հարցի խաղաղ կարգավորմանը` Հայոց բանակի աջակցությամբ: Արցախն իր հարցը լուծել է, իր հողերն ազատագրել է, եւ Պաշտպանության բանակն իր զենքով պաշտպանում է այն, մնում է, որ մենք տեր կանգնենք իրենց: Ես հավատում եմ, որ մեր ժողովուրդը, գոնե Թեհրանի հայկական համայնքի անունից վստահաբար կարող եմ ասել, որ պատրաստ ենք Արցախի եւ մեր բանակի համար տալ ամենաթանկը, որպեսզի մեր հայրենիքի եւ ժողովրդի անվտանգությունն ապահովենք:

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՂՈՒԹԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՀԱՅԻ ԴԻՄԱԳԻԾՆ ԱՆԱՐԱՏ ՊԱՀԵԼՆ Է»

– Համաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ սփյուռքյան խնդիրներին. հետաքրքիր է` ի՞նչ առաջնահերթ խնդիրներ ունի Թեհրանի հայկական գաղութը:

– Այս համաժողովին մենք լսողի դերում էինք, հակառակ նրան, որ մեզ խոստացել էին, որ մեր պատվիրակությունից երկու հոգի ելույթ պետք է ունենային` երկու տարբեր ոլորտներում: Անգամ խոսք էի պատրաստել, բայց երբ եկա, տեսա, որ ելույթ ունեցողների ցանկում անունս էլ չկար, եւ չխոսեցի: Պարզապես լռեցի, ի՞նչ կարող էի ասել:

– Գուցե հիմա՞ բարձրաձայնեք...

– Թեհրանի հայ համայնքի խնդիրների մասին խոսելու համար երկար ժամանակ կպահանջվի: Սակայն յուրաքանչյուր հայկական գաղութի հիմնահարցն այն է, որ հայի դիմագիծն անարատ պահի: Երկրորդ` հայրենիքի հետ իր կապը հարազատորեն պահելն է: Եվ երրորդը եւ ամենից կարեւորը` իր ներդրումը բերելն է այն երկրին, որտեղ ապրում է, որպեսզի այդ երկիրը հայ համայնքի հետ իր օգնությունը ցուցաբերի հայրենիքին` Հայաստանին եւ լավագույն կերպով օգտակար լինի:

«ԿՐՈՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԴԱՐՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՑԵԼ Է»

– Ի դեպ, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի նախաձեռնությամբ` վեց տարվա ընդմիջումից հետո Մոսկվայում հանդիպեցին տարածաշրջանի հոգեւոր առաջնորդներ` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսն ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն: Հնարավոր համարո՞ւմ եք կրոնական երկխոսության ճանապարհով Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:

– Հնարավոր է այն դեպքում, երբ քաղաքական ղեկավարները ցանկանան երկխոսությամբ հարցը լուծել: Այդ ժամանակ կրոնական երկխոսությունն էլ առաջ կգնա, այսինքն` կարծում եմ` մեկը մյուսին լրացնում է:

– Ընդհանրապես, մեր տարածաշրջանում տիրող աշխարհաքաղաքական փոփոխությունները, այդ թվում` Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը, կարո՞ղ է վերաճել մի նոր կրոնական պատերազմի:

– Կրոնական պատերազմների դարն այլես անցել է, որպեսզի կրոնի հետեւորդները միմյանց դեմ պատերազմեն: Կրոնի հետեւորդները եկել են այն եզրակացության, որ խաղաղությունն ու սերն են տիրապետողը, եւ մենք սիրով ու փոխըմբռնմամբ պետք է փորձենք մեր հարցերը լուծել: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Մայիսի 26-ի հոսանքազրկումների մասինՄայիսի 27-30-ին նոր ցիկլոն և անձրևներ. Գագիկ ՍուրենյանՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրԳիտնականները հերքել են սուրճի մասին ամենատարածված առասպելներըՓրկարարները անձը չպարզված քաղաքացու դի դուրս են բերել ջրանցքիցՈչ թե կոռուպցիայի դեմն առնում ես, այլ խրախուսում ես. Վիլեն Գաբրիելյանը՝ «փողով բանակից ազատելու» նախագծի մասինԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունԵրեւանում վթարից հետո ծեծկռտուք է սկսվել. 2 եղբայր տեղափոխվել են հիվանդանոցԱրեւի վրա արձանագրվել է ամենաբարձր՝ X կատեգորիայի բռնկումԹուրքիայի ԱԳ նախարարը ՌԴ-ում կհանդիպի Պուտինի հետԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Քանի միգրանտ է տարեսկզբից արտաքսվել․ ՌԴՄտերիմների հետ վեճերից խուսափել չի ստացվի․ աստղագուշակ՝ մայիսի 25-ի համարԿենդանակերպի չորս նշաններ, որոնց կյանքը կծաղկի 2025 թվականի հունիսի 1-իցՏեսախցիկը ֆիքսել է «Ինոխոդեց» անօդաչուի միջոցով ուկրաինական «Բոգդան» ինքնագնաց հրետանու ոչնչացման պահը (Տեսանյութ)ՖՈՏՈ. Աստղաբան Լյուսյա Հակոբյա՞նը կասկածի տակ է դնում Տիգրանի` գետում խեղդվելու փաստը. իր գրառմամբ ինչ է ակնարկում նաԿրկին կանձրևի՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆիկոլ Շերզինգեր, Մելաձե, Թաթա, Ձախ Հարութ․ «Վիվառոյի» սեփականատիրոջ եղբորորդու գերշքեղ հարսանիքի նոր կադրերըԻնչպես էին մարդիկ անցկացնում իրենց ժամանակը 1930-2024 թվականներինՌուսական բանակը գրեթե մինչեւ առավոտ հարվածներ է հասցրել Ուկրաինայի ողջ տիրույթին (Տեսանյութ)Ուկրաինական կողմն այս գիշեր եւս շարունակել է անօդաչուներով զանգվածային հարձակումը ՌԴ տարածքումԹուրքին, ով սպանել է նախկին կնոջն ու դանակահարել երեխային, ձերբակալել են (Տեսանյութ, ֆոտո)Հունիսին կսկսվի Պուտինի մեծ հարձակումը.  BildՈւկրաինայում հարց լուծողն ամենեւին էլ թմրամոլ Զելենսկին չէ. Ուկրաինական աղբյուրՌուսաստանը զորքեր է կուտակում Խարկովի մարզի սահմանի մոտ. Sky NewsԳաղտնիք չէ, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում, սպասենք. Սպերցյան Այսօր Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանիքն է․ այն անցկացվում է Մարզահամերգային համալիրում. ֆոտոՆիկոլն Իլհամի՝ հայկական բանակի լուծարմանն առնչվող հրամանն է կատարում. Վիլեն ԳաբրիելյանՀայաստանը՝ Եվրոպայի բասկետբոլի ամենաակտիվ 30 երկրների թվումՍպերցյանը գոլի և գոլային փոխանցումների հեղինակ. «Կրասնոդարը»` Ռուսաստանի չեմպիոն(տեսանյութ)Չեխիան զգուշացրել է Ուկրաինային նոր տարածքներ կորցնելու վտանգի մասինՀայաստանի հավաքականի առաջիկա խաղերը որոշիչ կլինեն Տիկնիզյանի հնարավոր տրանսֆերի հարցում Կրասնոյարսկի արգելոցից «մերկապարուհի» արջը դարձել է սոցիալական ցանցերի աստղ (Տեսանյութ)Սլովակիան փոխհատուցում կպահանջի Ուկրաինայից՝ տրամադրված օգնության համարՓաշինյանի սրտի բլոգեր «222 lava»-ի 109 մլն դրամ տուգանքը կասեցվել էՄահացածները շրջանավարտներ չեն. ՆԳՆ-ը՝ քառանիվի ինքնավթարի մասինՀայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ ՖիցոնՀիմա արդեն պարզ է, թե ինչու էր Նիկոլն անձրևանոցը պահում Մակրոնի վրա․ Արտակ ԶաքարյանՏղե՛րք, դուք հաստա՞տ հետընտրական համագործակցության ջատագով եքՀասարակությունը բաժանում են կաստաների՝ փող ունեցողների ու փող չունեցողներիՍԱՐՍԱՓ․ Հրաշքի սպասող գյուղին գետը՝ անշնչացած մարմնով պատասխանեց Բնապահպանները ահազանգում են ցուցանիշների վատթարացման մասին, իսկ պատկան մարմինները՝ հավաստիացնում․ Օդի աղտովածության հետքերովՀեղուկ գազ տեղափոխող բեռնատարը շրջվել է Դիլիջանի ոլորաններում«Կարմիր գծերի» վերաբերյալ դատարանի որոշումը կբողոքարկվի. քաղաքապետարանի խոսնակՕկուպացված Արցախի Մարտունի քաղաքում nչնչացվել է Գարեգին Նժդեհի հուշարձանըԻնչու է ԱՄՆ ԱԱԾ տասնյակ աշխատակիցներ ազատվել աշխատանքիցԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. պարզաբանումՌԴ բանակը տարածքներ է ազատագրել․ ինչ կորուստներ են եղելԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌուսաստանում խոսել են թակարդի մասին, որի մեջ Եվրոպան հայտնվել է պատժամիջոցների պատճառով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top