ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանն ամուսնալուծվել է
Արխիվ 16-20
24 տարվա համատեղ կյանքից հետո ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի ՀԱՍՄԻԿ ՊԱՊԱՅԱՆԸ ամուսնալուծվել է, նրա ամուսինը Կոնրադ Կուեյնն է, Մյունխենի օպերային եւ Ավստրիայի պետական դրամատիկական թատրոնների թատերագիր։ Այս մասին արտիստուհին գրել է ֆեյսբուքյան իր էջում.«Սիրելի հայրենակիցներ, բարեկամներ, ընկերներ, ցավով հայտնում եմ, որ 24 տարի համատեղ կյանքից հետո իմ եւ Կոնրադի ճանապարհները բաժանվեցին:
Որքան էլ որ նա հայերեն խոսել, գրել, կարդալ սովորեց, այնուամենայնիվ՝մնաց ինձ օտար:
Իսկ օտարի հետ չեն ծերանում…
Բաժանումը սրտի բաց վիրահատություն է՝ առանց անեսթեզիայի...
խնդրում եմ ըմբռնումով մոտենալ այս պահին ինձ համար ստեղծված դժվար կացությանը և խուսափել ավելորդ հարցադրումներից:
Ավելացնելու ոչինչ չունեմ...»,-գրել է Հասմիկ Պապյանը:
Նշենք, որ արտիստուհին եւ ամուսինն ունեն մեկ դուստր:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ