Հելոուինը օտարածին տոն է` պետք չէ այն մեծ ոգեւորությամբ նշեն նաեւ Հայաստանում
Արխիվ 16-20
Հոկտեմբերի 31-ին նշվում է Հելոուինը, որը մեծ Բրիտանիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում սկիզբ առած տոն է: Չնայած վերջին տարիներին այն նշում են նաեւ ոչ անգլախոս մի շարք երկրներում, այդ թվում` Հայաստանում:
ԱՀԹ Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր ՂԱԶԱՐ քահանա ՊԵՏՐՈՍՅԱՆԻ խոսքով` Հելոուինը օտարածին տոն է եւ պետք չէ այն մեծ ոգեւորությամբ նշեն նաեւ Հայաստանում. «Այն ինչ Հայ Առաքելական եկեղեցին պահված իր ծոցում բերել եւ ժողովրդին է տվել, մեծ զգուշավորությամբ է բերել: Առաջիկայում` նոյեմբերի 4-ին մեր եկեղեցին նշում է Ամենայն սրբոց տոնը`մեր համարժեք տոնը: Չնայած այստեղ ինչ համարժեքության մասին է խոսքը, այնպիսի վայրենության, ինչպիսին Հելոուինն է»,-նշեց քահանան եւ նկատեց, որ հաճելի չէ, քաղաքում տեսնել երիտասարդի` այնպիսի կերպարով, որ բերանից արյուն է ծորում. «Խիստ դատապարտում ենք»,-ընդգծեց քահանան:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ