«Հելոուինը որտեղի՞ց է գալիս, նույն Անգլիայից, այնտեղից է գալիս նաեւ միասեռականությունը, մանկաբղծությունը». քահանա
Արխիվ 16-20
Ըստ ԱՀԹ Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր ՂԱԶԱՐ քահանա ՊԵՏՐՈՍՅԱՆԻ Հայաստանում Հելոուինն այդքան էլ մեծ մասսայականություն չի վայելում:
Անդրադառնալով «Իրավունքի» այն դիտարկմանը, որ հոկտեմբերի 31-ին Երեւանի կենտրոնի եռուզեռն ու հելոուինյան պատրաստություններն այլ բան են վկայում, քահանան նշեց. «Ամեն տասակ պիղծ, ցինիկ եւ սխալ բաներ սկսվում են հենց կենտրոնից: Մի անգամ տեսա, որ երկու միասեռականներ դուրս են եկել եւ Սուրբ Աննա եկեղեցու բակում բղավում են եկեղեցու ու քահանայության վրա, սա ամոթ է մեր ամբողջ ազգի համար: Իսկապես ամոթ է, սրանով մեր կյանքը երբեք չի բարելավի: Եթե ինչ-որ մի խումբ դուրս գա կենտրոն եւ պիղծ գոչեր ու կոչեր անի, սա չի նշանակում, որ մեր ամբողջ ժողովուրդն այսպես միասեռականներին ծափահարում է, ո՛չ, մեր սիրտը ցավում է այդպիսի ցինիկ բաների համար: Աղոթում ենք Աստծուն, որ դիվական ուժերը չհաղթեն երբեք, որ մեր երիտասարդները շնորքի, սրբության, գեղեցկության , երջանկության զգացողություն ունենան եւ բնավ կարիք չունենան, որ գնան իրենց բերանին հոսող արյուն նկարեն եւ մասնակցեն Հելոուինին»,-նշեց քահանան եւ նկատեց եվրոպական երկրներում ոչնչացրեցին եկեղեցու` Պապի թելադրանքները, բոլորը ընդվզեցին քրիստոնեկան թելադրանքի դեմ եւ այժմ ի՞նչ արդյունքի են հասել. «Հելոուինը որտեղի՞ց է գալիս, նույն Անգլիայից, այնտեղից է գալիս նաեւ միասեռականությունը, մանկապղծությունը եւ ամեն տեսակ պիղծ բաներ: Կանայք իբրեւ քահանաներ են դառնում, նրանք սուտ քահանաներ են, միասեռական սուտ եպիսկոպոսներ, ի՞նչ եպիսկոպոսներ , եկեղեցին պսակում է միասեռականներին, Անգլիայում է կատարվել այդ այլանդակությունները եւ սա խիստ անընդունելի է: Այն մարդը, ով միասեռականներին սուտ պսակեց, պսակը սուտ է , ինքը քահանա չէ եւ կապ չունի քրիստոնեության հետ, թող քրիստոնեական անունը չարատավորեն , կաթոլիկ եկեղեցին էլ նման բան չի անում»,-ընդգծեց Տեր Ղազար քահանա Պետրոսյանը եւ շեշտեց, թե ինչու պետք է այդ պղծությունը`Հելոուինը Անգլիայից գա հասնի Հայաստան եւ փաթաթվի հայ երիտասարդների պարանոցին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ