«Որեւէ մեկի հետ վատ հարաբերություն չունեմ». Տավուշի մարզպետը վիրավորել է գյուղապետին` «դուրակ լակոտ» անվանելով
Արխիվ 16-20
Երեկ Կառավարության նիստերի դահլիճում կայացած գյուղապետերի քննարկմանը՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, արձագանքելով Բարեկամավան համայնքի ղեկավարի ելույթին, գյուղապետին «դուրակ լակոտ ա» անվանել: «Իրավունք»-ը Բարեկամավան գյուղի գյուղապետ Գագիկ Աբազյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս է արձագանքում Տավուշի մարզպետի այս հայտարարությանը: «Ես ոչ մեկի հետ վատ հարաբերություն չունեմ: Ինքն է արել հայտարարությունը, թող ինքն էլ ասի` ինչի է արել»,- ասաց Բարեկամավանի գյուղապետը:
Գագիկ Աբազյանը նաեւ ասաց, որ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից իր հասցեին հնչեցրած հայտարարության համար պարզաբանում չի պահանջել եւ այս պահին էլ որեւէ քայլ չի ձեռնարկելու:
ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ էլ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն էլ ասաց, որ գյուղապետի վերաբերյալ որեւէ նման բան չի լսել: «Եթե նիստից հետո է տեղի ունեցել, ցավում եմ, որովհետեւ նա շահարգիռ երիտասարդներից է»,-ասաց փոխնարարարը:
Վաչե Տերտերյանի խոսքով` եթե մամուլում հրապարակում եղել է, կարժանանա նաեւ վարչապետի ուշադրությանը:
Սոնա Դավթյան