Կարսում Չարենցի տունը սխալ վայրում են ցույց տալիս (Տեսանյութ)
Արխիվ 16-20
Հայաստանի գրողների միության անդամ, գրականագետ ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ խոսքով` Կարսում գտնվող այն տունը, որը ներկայացնում են իբրեւ հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի տուն, չի համապատասխանում իրականությանը: Ըստ գրականագետի, Չարենցն իր տունը նկարագրում է «Երկիր Նաիրի» վեպում. «Նա պատմում է, որ եղբոր հետ իջնում էին որպեսզի տեսնեին վարարած Կարս գետը: Եթե եղբոր հետ իջել են, ուրեմն իջել են դիմացից`բերդի տակից»,-նշում է Դավիթ Գասպարյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ