Աշխատանքային միգրացիայի հիմնականում դիմում են Գեղարքունիքի, Շիրակի եւ Լուռու մարզերի բնակիչները. ժողովրդագիր (Տեսանյութ)
Արխիվ 16-20
Հայաստանից աշխատանքային միգրացիայի ամենաշատը դիմում են Գեղարքունիքի, Շիրակի եւ Լոռու մարզերից: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց Ժողովրդագիր ՌՈՒԲԵՆ ԵԳԱՆՅԱՆԸ: Ըստ նրա, այդ մարզերում սոցիալ-տնտեսական վիճակն այդքան էլ բարվոք չէ. «1990-ականներից հետո «խոպան» գնալու երեւույթն ի հայտ եկավ, իսկ այսօր այն տարածվել է ՀՀ ամբողջ տարածքում: Այսօր նույնիսկ Արարատյան դաշտավայրից են դիմում աշխատանքային միգրացիայի: Սակայն առաջամարտիկները հանդիսանում են Գեղարքունիքի, Շիրակի եւ Լոռու մարզի բնակիչները»,-փաստեց Ռ. Եգանյանը:
Դիտարկմանը, թե վերջին երեք տարիների ընթացքում Հայաստան քանի հոգի են ներգաղթել, Ռուբեն Եգանյանն ընդգծեց, որ Հայաստան վերադարձողների մեծ մասը նրանք են, որոնք մեկնել են որոշ ժամանակով, սակայն հետագայում կրկին վերադարձել են, այսինքն` այսպես կոչված ռեմիգրանտներն են.«Վերադարձողների միայն 4-5 տոկոսն են, որ հանդիսանում են այսպես կոչված առաջին անգամ Հայաստան եկողներ: Ըսդ որում, նրանց մեծ մասը կազմում են սիրիահայերը»,-շեշտեց ժողովրդագիրը:
Մանրամասները` տեսանյութում
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ