Հայաստանից հիմնականում արտագաղթում են աշխատանք չունենալու պատճառով. Տեսանյութ
Արխիվ 16-20
Ժողովրդագիր ՌՈՒԲԵՆ ԵԳԱՆՅԱՆԻ խոսքով`Հայաստանից մարդիկ արտագաղթում են հիմնականում աշխատանք չուեննալու պատճառով եւ հայերի մեծ մասը դիմում է աշխատանքային միգրացիայի: Ժողովրդագիրն այս եզրակացության է եկել հետազոտության արդյունքում, որն իրականացվել է 3 հազար տնտեսությունների շրջանում` Երեւանում եւ մարզերում.«Հետազոտությունը հնարավորություն տվեց գնահատելու Հայաստանի ներկայիս միգրացիոն գործընթացի որակական հատկանիշները , քաղաքական բնութագրիչները եւ փոփոխության միտումները: Միգրացիոն գործընթացն այսօր համընդանուր բնույթ է կրում»,-նշեց ժողովրդագիրը: Ըստ նրա, աշխատանքային միգրացիայի դիմում են հիմնականում այն մարդիկ, ովքեր ունակ են այս կամ այն աշխատանքը կատարելու:
Մանրամասները` տեսանյութում
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ