Ո՞ր երկրի հավաքականին է երկրպագում Շարմազանովը. ԱԱ-2018
Արխիվ 16-20
Ռուսաստանի Դաշնությունում մեկնարկեց ֆուտբոլի Աշխարհի 2018 թվականի առաջնությունը: Մեկնարկային խաղում Ռուսաստանի հավաքականը 5:0 հաշվով ջախջախեց Սաուդյան Արաբիայի ընտրանուն: Ֆուտբոլային այս իրադարձությունների ֆոնին՝ հետաքրքրվեցինք, թե ո՞ր երկրի ընտրանուն է երկրպագում ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ: Պատասխանը միանշանակ էր՝ Արգենտինային:
«Կարծում եմ՝ Լեո Մեսին արժանի է, որ դառնա աշխարհի չեմպիոն, թեպետ ուժեղ թիմեր շատ կան՝ Իսպանիան, Բրազիլիան, Բելգիան, Ֆրանսիան, Գերմանիան: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ միայն նրա համար, որ Լեո Մեսին դառնա աշխարհի չեմպիոն, արժանի է, որպեսզի բոլորս երկրպագենք հենց Արգենտինային», - ասաց պատգամավորը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ