Էրդողանին «Ֆաշիստ դիկտատոր» անվանած գործիչը փոխհատուցում կվճարի
Արխիվ 16-20
Թուրքիայի քեմալիստական ուղղվածության ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար փոխհատուցում կվճարի:
Էրդողանի փաստաբան Հյուսեյին Այդընի խոսքերով, դատարանի որոշմամբ Թեզջանը, նախագահի հասցեին հնչեցրած «ֆաշիստ բռնապետ» արտահայտության համար պարտավորվել է 30 հազար թուրքական լիրա (մոտ 6 հազար դոլար) բարոյական փոխհատուցում վճարել:
Այդընը այս մասին իր թվիթերյան գրառման մեջ մասնավորապես նշել է. «Մեր Հարգարժան նախագահի անձնական իրավունքները ոտնահարողները, անկախ իրենց դիրքից ու պաշտոնից արդարատադության առջև պատասխան տալուց չեն խուսափելու»: