Առաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. Ազիզյան ԱՄՆ-ն նախազգուշացրել է Իրանին Թրամփ. Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ Գազ չի լինի Հնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ) Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրան Հռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասին Թուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորել Կինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառը Լուկաշենկոն հայտարարել է Լեհաստանից և Լիտվայից եկող սպառնալիքի մասին

«Տերյանը ազգային հարցի համար կռվեց ու հենց այդ կռվի ճամփին էլ ընկավ»

Արխիվ 16-20

1967 թվականից ամեն տարի հուլիսի նախավերջին շաբաթ օրը Վահան Տերյանի հայրենի գյուղում` Գանձայում տեղի է ունենում Տերյանական պոեզիայի օր տոնահանդեսը, որին ներկա են լինում Վրաստանի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի գործիչներ, տերյանագետներ ու տերյանասերներ: Սովորաբար Հայաստանից Գանձա են գալիս խմբեր ու անհատներ ու իրենց կատարումներով, Տերյանի ու նրա պոեզիային առնչվող համարներով ներկայանում տոնակատարությանը: Սակայն վերջին տարիներին տոնակատարությունը սկսվում եւ ավարտվում է Գանձայի ու հարակից գյուղերի հայկական պարի, ասմունքի ու երգի խմբերի կատարումներով:

Այս տարի Հայաստանից ժամանած պատվիրակությունը Ջավախք էր հասել ՀՀ մշակույթի նախարարության օժանդակությամբ եւ «Ջավախք» հայրենակցական միության շնորհիվ, որի պատվիրակությունը գլխավորում էր «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, իսկ պատվիրակության կազմում էին ՀԳՄ անդամ, բանաստեղծներ Հարություն Հովնաթանը, Լեւոն Բլբուլյանը, Կորյուն Առաքելյանը, արձակագիր-հրապարակախոս Դավիթ Սարգսյանը: Տոնակատարությունը սկիզբ առավ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ: Գանձայում օդը Տերյանական էր...

Բանաստեղծ, հրապարակախոս ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՆԱԹԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ Վահան Տերյանին լավ ուսումնասիրել հնարավոր չէ, որքան մոտենում ես նրան այնքան զգում ես նրա խորքը: «Տերյանին ճանաչելու համար նախ ինքդ քեզ պիտի ճանաչես, Աստծուն ճանաչես, եթե Աստծո խոսքը չգիտես` Տերյան չես հասկանա: Տերյանը կյանքում ուրիշ մարդ է եղել, ասել է` ինձ օրվա իմ վարքագծով չչափեք: Որքան էլ հուսահատական, տխուր-տրտում լինի  Տերյանի պոեզիան, նա ապրում է ազգի ցավերով: Տերյանի թախիծը Աստվածային է, Աստված սիրում է կոտրված սրտերին, իսկ Տերյանի բանաստեղծությունները կոտրված սրտի բանաստեղծություններ են` ազգի սիրտն է կոտրված: Նա երկու դարաշրջան տեսավ` ռուսական իմպերիան, նա ռուսական ցարի թոշակն էր ստանում: Նրա համար էլ այդքան հեշտ չէր տեսնել, թե ինչպես է կործանվում Ցարական Ռուսաստանը: Տերյանն իր այս տողերը, թե.

Ցուրտ հոկտեմբերն է ծեծում իմ դուռը,

Եվ մրրկում է հողմը գիշերըս.

Բոլորն անզոր է, բոլորն իզուր է

Եվ անամոք է, որպես հուշերըս...

Մարդիկ կարծում են, թե աշնան մասին է, բայց նա ոչ հոկտեմբեր ամիսը, ոչ էլ` աշնան ցուրտն ու ձմեռնամուտը նկատի ունի, այլ` Հոկտեմբերյան հեղափոխությունը, որ բոլորն անզոր են այլեւս: Շատերն ասում են բոլշեւիկ էր Տերյանը, բայց Լենինի հետ աշխատելը նրա համար փառք չէր, նա ոչ տուն ունեցավ, ոչ էլ ինչ-որ բան ուզեց Լենինից իր համար, այլ միայն` ազգին օգտակար լինելու համար, ազգային հարցի համար կռվեց ու հենց այդ կռվի ճամփին էլ ընկավ»:

Հ. Հովնաթանի դիտարկմամբ, թեպետ այսօր տերյաններ չկան, բայց կարիք չկա, որ մենք այսօր Տերյանին նման լինենք. «Շատերը փորձեցին Տերյանին նմանվել, բայց ամեն մարդ իր նման պիտի լինի, չէ՞ որ բնության մեջ ոչ մի ծաղիկ մյուսին նման չէ: Տերյանից հետո եկավ Համո Սահյան, Հովհաննես Շիրազ, Պարույր Սեւակ, Եղիշե Չարենց, եւ հավատացե՛ք, բոլորն էլ մեկը մյուսից են բխում, որովհետեւ միեւնույն ակունքից են գալիս»:

Առավել մանրամասն կարդացե՛ք այսօրվա տպագիր «Իրավունքում».

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ






ՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ ՍարգսյանԱռաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. ԱզիզյանՖրանցիսկոս Պապը WhatsApp-ով կապ է պահել խոշտանգման ենթարկված կնոջ հետԱՄՆ-ն նախազգուշացրել է ԻրանինWashington Post-ը պարզել է՝ ինչ կարևոր իրադարձություն է սպասվում վեց շաբաթիցԹրամփ. Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջԳազ չի լինիՀնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ)Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրանՀռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասինԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորելՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինԿինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառըԼուկաշենկոն հայտարարել է Լեհաստանից և Լիտվայից եկող սպառնալիքի մասինԱդրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի․ ԲայրամովGlobal High-Tech-ի 15-րդ դափնեկիրը ժամանել է ՀայաստանՏարադրամի փոխարժեքն այսօրԱստղագուշակ մայիսի 10-ի համար․ Երկվորյակներին՝ նոր հորիզոններ, Կշեռքներին՝ կարևոր բանակցություններԽորովածի շամփուրի միջոցով հնարավոր է ծանր հիվանդություն ձեռք բերել․ զգուշացրել է բժիշկըՕկուպացված Շուշին իսլամացվում էԱդրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարարԱվիահարվածի հետևանքով զոհվել է Հնդկաստանի բարձրաստիճան պետական ​​ծառայողԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվելՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածելՀայաստանն անկախության պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունումՕրվա խորհուրդ. մայիսի 10Էսօր ու միշտ հիշում ենք քեզ… Հայտնիների գրառումները` երջանկահիշատակ Գևորգ Եղիազարյանի մասինՍարալանջի փողոցում՝ քարերի և երկաթե խողովակների արանքում հայտնաբերված 18-ամյա տղայի կյանքը փրկել ենՄխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումըԱնձնապես ես «Ոսկե գնդակը» կտայի Հենրիխ Մխիթարյանին. Բենուա ԿոեՀայ ծնվելը օրհնություն է. Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքըՄակրոնը, Սթարմերը, Մերցը և Տուսկը ժամանել են ԿիեւԳրոհը «սպանողի» բնազդ դեռ չունի. Մխիթարյանը` Յամալի խաղի մասինՀնդկաստանը հայտարարել է Պակիստանի նոր հարձակման հետ մղման մասինԼույս չի լինելու․ հասցեներՀորդառատ անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍահմանին կրակոցներ են եղել․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել (լուսանկարներ)Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Իրենց տնից եմ գալիս, հրաշքի ենք սպասում. Մարմարիկում 2-ամյա տղային դեռ որոնում ենՊակիստանը լայնածավալ հարձակում է սկսել Հնդկաստանի վրա, Նյու Դելին հրթիռային հարվածներ է հասցրել (Տեսանյութ)Թրամփի և Նեթանյահուի հարաբերությունները հասել են «հատակին». Իրանական աղբյուր«Հրապարակ»․ Փաշինյանի ճղճղոցը անհետևանք չի մնա ՔՊ-ականների համարՎատ լուրեր են շրջանառվում. Զելենսկին իսկապես զայրացրել է Պուտինի. Ուկրաինական աղբյուրՊակիստանը հայտարարել է Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն սկսելու մասին«Հրապարակ»․ Շուշին չպետք է հիշել. հրահանգ է իջել«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպեսՌուսաստանը կողմ է 30-օրյա հրադադարին, բայց պատասխան հարվածից հետոՀամաշխարհային առաջնորդների ներկայությունը Հաղթանակի շքերթին ձախողում էր Արևմուտքի, և հաղթանակ՝ Ռուսաստանի համար. Washington PostԿիեւում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է առաջիկա օրերին աննախադեպ օդային հարվածի սպաելիքի մասինՀնդկաստանը հարվածել է Պակիստանի մի շարք քաղաքների,. այդ թվում` մայրաքաղաք Իսլամաբադին (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top