ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը Արարատի և Արմավիրի մարզերի գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս կատարել բերքահավաք
Արխիվ 16-20
Հոկտեմբերի 26-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ:
Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0-ից -2, իսկ հողի մակերևույթին` -3-ից -4 աստիճան ցուրտ։
ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս նշված մարզերում կատարել բերքահավաք: