«Փառատոնն այս տարի նվիրվում է Շառլ Ազնավուրին» Ն. Մանուկյան
Արխիվ 16-20
«Ռոլան» փառատոնի հիմնական նպատակներից մեկն էլ ապակենտրոնացումն է, այսինքն՝ Երեւանից մարզեր տեղափոխվելը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, «Ռոլան» մանկապատանեկան միջազգային փառատոնի եւ Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանն ու հավելեց. «Փառատոնն այս տարի նվիրվում է Շառլ Ազնավուրին: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությունը մեծ կարեւորությունը ունի մեզ համար»:
Տիկին Մանուկյանը նաեւ տեղեկացրեց, որ փառատոնի ժամանակ հյուրեր կժամանեն տարբեր երկրներից. «Փառատոնը հավատարիմ լինելով իր սկզբունքներին` ժյուրիի կազմում ներառել է երեխաների»:
Փառատոնի բացումը կկայանա «Մոսկվա» կինոթատրոնում` նոյեմբերի 6-ին: Իսկ մարզերում եւ Արցախում այն արդեն մեկնարկել է նոյեմբերի 5-ից. «Բացի հիմնական մրցանակներից, կա նաեւ «Երեխաները երեխաների համար» ոչ մրցութային անվանակարգ: 14-րդ փառատոնի շրջանակում յուրաքանչյուր անվանակարգի մանկապատանեկան ժյուրին կազմված է լինելու երեւանցի ու մարզաբնակ երեխաներից եւ պատանիներից»:
Տիկին Մանուկյանն ասաց նաեւ, որ «Հայաստանում Վիշեգրադի ֆիլմերի օրերի» շրջանակում հյուրեր կժամանեն Հայաստան` Սլովակիայից, Հունգարիայից, Լեհաստանից, Չեխիայից:
Ծրագրի շրջանակում կցուցադրվեն նաև վերջին տարիներին նկարահանված ռուսական լավագույն ֆիլմերը:
«Ֆիլմերն ու հանդիպումները չեն սահմանափակվելու միայն Երեւանով»,- ասաց ասուլիսին ներկա Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկանը եւ հավելեց. «Ուրախ եմ, որ նման հաջողակ փառատոնի հետ ենք աշխատում, ինչը հնարավորություն է տալիս համագործակցել Վիշեգրադի երկրների եւ Հայաստանի երեխաներին»:
ՄԱԴԱԹ ՍԱԴՈՅԱՆ
Մանրամասն ` տեսանյութում.