«Ռեալն» առանց Ռոնալդուի, ինչպես Ֆորմուլա 1-ն առանց Ալոնսոյի. Բրիատորե
Արխիվ 16-20
«Ֆորմուլա 1»-ում «Ռենոյի» թիմի նախկին ղեկավար Ֆլավիո Բրիատորեն կիսվել է Մադրիդի «Ռեալի» և նրա նախկին հարձակվող Կրիտիանու Ռոնալդուի մասին իր կարծիքով:
Նշենք, որ Բրիատորեն Թուրինի «Յուվենտուսի» երկրպագու է:
«Ինչպես և Ֆերնանդո Ալոնսոն «Ֆորմուլա 1»-ում, Կրիշտիանուն իր ներկայությամբ բարձրացնում է թիմի մակարդակը: Նա միշտ պատրաստ է մրցակցությանը և բավականին աշխատասեր ֆուտբոլիստ է:
«Ռեալն» իրոք ունի Ռոնալդուի կարիքը: Մադրիդյան ակումբն առանց Ռոնալդուի, ինչպես «Ֆորմուլա 1»-ն առանց Ալոնսոյի»,- Բրիատորեի խոսքն է մեջբերում A Bola-ն: