Պակիստանում վիդեոբլոգերին սպանել են կատակելու համար
Արխիվ 16-20
Պակիստանում վիդեոբլոգերին սպանել են կատակելու համար։ Pakistan Today-ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել հաղորդում նկարահանելիս, որի ժամանակ Ռանա Զուխայրը փորձել է անցորդներին ուրվականի կերպարանքով վախեցնել։ Զուխայրն, իր վրա սպիտակ սավան գցելով, այգում մոտեցել է մի ընտանիքի եւ սպանվել նրա անդամներից մեկի կրակոցից։
Lahori Vines հեռուստաալիքը, որ իր երկու ընկերների հետ Youtube-ում վարում էր Զուխայրը, առաջին անգամ հեռարձակվել էր նոյեմբերին եւ նպատակ ուներ «տաղանդի եւ ուրախության շնորհիվ զվարճացնել մարդկանց»։ Ի դեպ, սպանվածի գործընկերները ձերբակալվել են։