Ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի կինը մեծ սպասելիքներ ունի նոր կառավարությունից
Արխիվ 16-20
Աին ինչ կատարվում է, ինձ համար զարմանալի է, մենք՝ Մհեր Ենոքյանի ընտանիքի անդամներս, որեւէ գործընթացի մասին տեղեկատվություն չունենք: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, ասուլիսի ժամանակ նշեց դաժան սպանության համար մահապատժի, ապա ցմահ ազատազրկման դատապարված Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեժլումյանը:
Անդրադառնալով համացանցում տարածված այն տեղեկություներին, թե ինքը, լինելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի մամուլի խոսնակ, Մհեր Ենոքյանին ներում շնորհելու համար օգտագործում է վարչական լծակներ, Մեժլումյանն ասաց. «Հնչում են մեղադրանքներ ներման հանձնաժողովի վրա հնարավոր ճնշումների վերաբերյալ, ու դա ներկայացվում է որպես գոյություն ունեցող փաստ: Միայն այն հանգամանքը, որ ես Պետական վերահսկողության ծառայությունում ժամանակավոր պաշտոն եմ զբաղեցնում, դա իր մեջ հանցակազմ չի պարունակում: Ծիծաղելի է, որ ես իբր ճնշումներ եմ բանեցնում, բայց իրականում չգիտեմ գործի ելքի մասին: Նույնիսկ չգիտեմ՝ երբ է քննարկումը եղել»:
Մեժլումյանը նշեց, որ դեկտեմբերի 28-ին իրեն ուղարկել են տարիներ առաջ դաժանորեն սպանված Իոսիֆ Աղաջանովի հոր՝ Միքայել Աղաջանովի առաջին ֆեյսբուքյան գրառումը. «Դրանից սկսեցինք ենթադրել, որ ինչ-որ բան կատարվել է:
Մանրամասն` տեսանյութում:
Աստղիկ Սուքիասյան