Հնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ) Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրան Հռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասին Թուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորել Կինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառը Լուկաշենկոն հայտարարել է Լեհաստանից և Լիտվայից եկող սպառնալիքի մասին Ադրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի․ Բայրամով Global High-Tech-ի 15-րդ դափնեկիրը ժամանել է Հայաստան Տարադրամի փոխարժեքն այսօր Աստղագուշակ մայիսի 10-ի համար․ Երկվորյակներին՝ նոր հորիզոններ, Կշեռքներին՝ կարևոր բանակցություններ

«Մեր երկիրը ենթարկվում է կազմակերպված ժողովրդագրական էքսպանսիայի»

Արխիվ 16-20

«Վերելք» ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ ՍԱՍՈՒՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ հայտարարությամբ է հանդես եկել, որով զգուշացնում է. «Ինչպես գիտեք, մեր երկիրը ենթարկվում է կազմակերպված, ուղղորդված ժողովրդագրական էքսպանսիայի: Հայաստան են ներխուժել մեր կենսաբանական, քաղաքակրթական, ժողովրդագրական, սոցիալական եւ տնտեսական անվտանգությանը սպառնացող միգրանտներ (հնդիկներ, պակիստանցիներ, ֆիլիպինցիներ, տաջիկներ, ղազախներ եւ այլն): Այս գործընթացը հատկապես արագացել է 2018թ-ին: Տագնապալից է ոչ միայն այսօրվա իրավիճակը, այլեւ վտանգավոր այս երեւույթի կանխատեսվող ծավալումը ...»:

Մասնավորապես, Ս. Սարիբեկյանը տեղեկացնում է, որ 2018թ-ի դեկտեմբերի 10-11-ին Մարոկկոյում (ք. Մարրակեշ) 164 պետություն ստորագրել է, այսպես կոչված, «Անվտանգ, կազմակերպված եւ կանոնավոր միգրացիայի համամոլորակային պայմանագիրը». «Այս փաստաթուղթը ստորագրող պետությունների շարքում ներկայացված է նաեւ Հայաստանի Հանրապետությունը: ՄԱԿ-ի անդամ երկրների մոտ 15%-ը, պատկերացնելով այս փաստաթղթով պարտադրված պարտավորությունների կատարման հետեւանքները, կա՛մ հրաժերվել է մասնակցել կոնֆերանսին, կա՜մ բացառել է պայմանագիրը ստորագրելու հնարավորությունը: Այդ երկրներից են ԱՄՆ-ը, Իսրայելը, Շվեյցարիան, Ավստրիան, Իտալիան, Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Բուլղարիան, Հորվաթիան, Լատվիան, Էստոնիան, Սլովենիան, Հունգարիան, Ավստրալիան, Չիլին եւ այլն: Այսինքն, չստորագրողների շարքում շատ են միգրանտներից տուժած եվրոպական պետությունները»:

«Վերելք» ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի նախագահը նաեւ ընդգծում է, որ այս պայմանագիրը ստորագրած պետությունների ղեկավարները այն ստորագրել են ոչ միայն չստանալով քաղաքացիների համաձայնությունը, այլեւ չտեղեկացնելով նրանց այս փաստաթղթի գոյության մասին. «Այն չի քննարկվել ստորագրող երկրներից ոչ մեկում, նաեւ՝ մեր երկրում: Այս նախագծի ֆինանսավորողներն են «Բաց հասարակություն» հիմնադրամը, «Կարնեգի» կորպորացիան, մակարտուրների հիմնադրամը, «Կոլումբիա» համալսարանի համամոլորակային քաղաքականության նախաձեռնությունը: Նախագիծը հանդիսանում է տխրահռչակ «Հռոմի ակումբի» մշակած եւ ՄԱԿ-ի կողմից աշխարհին պարտադրված, այսպես կոչված, «Կայուն զարգացում» հայեցակարգի նպատակների իրագործման կարեւորագուն միջոց (փաստաթուղթ):
«
Հռոմի ակումբի» գլխավոր նպատակը «Նոր աշխարհակարգի» կառուցման (մարդկության նկատմամբ Համաշխարհային կառավարության իշխանության հաստատման, ազգային սահմանադրությունների փոխարեն «Համաշխարհային սահմանադրությունը» պետություններին պարտադրելու) օրենսդրական եւ գործնական հնարավորությունների ապահովումն է՝ ազգերի քաղաքակրթական պաշտպանունակությունը, պետությունների կողմից իրենց ռեսուրսները տնօրինելու, դրանք կոորդինացնելու հնարավորությունները ոչնչացնելըԱյս փաստաթուղթը, ինչպես եւ «Հռոմի ակումբի» մշակած մյուս բոլոր փաստաթղթերը, եւս ուղղված է ազգերի ու պետությունների դիմադրողականության վերացմանը: այն երկրների ազգային անվտանգության համար խիստ վտանգավոր, ազգային պետությունները փլուզող փաստաթուղթ է»:

Ս. Սարիբեկյանի պնդմամբ` պայմանագիրը ներառում է 23 նպատակ, մոտավորապես 100 սկզբունք, որի իրականացման համար առաջարկված յուրաքանչյուր միջոցառում սկսվում է «Մենք պարտավորվում ենք» բառերով. «Փաստաթղթում ամրագրված պարտավորությունները կարելի է բաժանել մի քանի խմբի՝
1. համամոլորակային միգրացիայի ակտիվ կազմակերպում ստորագրող պետությունների միջոցներով,
2.
միգրանտների ֆինանսավորում, ադապտացիա եւ խնամակալում ընդունող երկրների հարկատուների հաշվին,
3.
սփյուռքերի ինստիտուալիզացիա եւ իրավունքների շնորհում,
4.
միգրանտների նկատմամբ բազմամշակութայնության քաղաքականություն,
5.
ընդդիմադիրների նկատմամբ հայեցակարգի քարոզ եւ ճնշամիջոցներ:
Այս փաստաթուղթը ստորագրած յուրաքանչյուր պետություն միգրանտներին ներգրավելու համար պարտավորվում է կանոնավոր տեղեկատվություն տալ:
Հյուպատոսությունները պետք է պատրաստ լինեն պոտենցիալ միգրանտներին իրենց հասկանալի լեզվով ապահովել տեղեկատվությամբ, փաստաթղթերով, խորհրդատվություններով, վիզայի ստանալը դյուրին դարձնեն, ապահովեն ընտանիքների վերամիավորումը: Խորը խորհրդատվություն պետք է ապահովվի երեխաների, կանանց եւ խանգարված սեռական կողմնորոշմամբ անձանց համար:
Պետական սահմանները պետք է ապահովեն ոչ միայն պետություններին, այլեւ միգրանտներին եւ հեշտացնեն մարդկանց անվտանգ եւ կանոնավոր անդրսահմանային տեղաշարժերը: Միգրանտը հանգիստ կարող է պետական սահմանը հատել եւ պատժից խուսափել, պետությունը իրավունք չունի նրան բռնել, կալանավորել: Վերջինս կարող է իրականացվել միայն ծայրահեղ դեպքում:
Պետությունները պարտավորվում են ապահովել միգրանտների սոցիալական ապահովագրությունը, կրթությունը, առողջապահությունը, արժանապատիվ աշխատանքը, նրանց ընտանիքների անվտանգության իրավունքը: Այսինքն՝ այն, ինչը միշտ չէ, որ հասանելի է այդ երկրների քաղաքացիներին:
Երկրները պարտավորվում են ստեղծել ֆինանսական գործիքներ՝ միգրանտների բարեկեցության հիմնադրամների տեսքով, որոնք օժանդակություն ցույց կտան աշխատավոր միգրանտներին եւ նրանց ընտանիքների անդամներին:
Պետությունները պարտավորվում են պաշտոնապես ընդունել սփյուռքի իրավունքները՝ կազմակերպելով այն որպես առանձին ընդհանրություն, ապահովել նրա ֆինանսական հնարավորությունները՝ տվյալ երկրի բոլոր քաղաքացիների ռեսուրսների հաշվին:
Պետությունները պարտավորվում են մշակութային եւ կրոնական բազմազանության ինտեգրացիոն քաղաքականության առաջավոր մեթոդների փոխանակման եւ ներդրման ճանապարհով օժանդակել համայնքների մշակույթների, ավանդությունների եւ սովորույթների փոխադարձ հարգանքին:
Պետությունները պարտավորվում են բացահայտել եվ կանխել միգրանտների եվ սփյուռքերի նկատմամբ անհանդուրժողականության, ռասիզմի, այլատյացության եվ խտրականության այլ դրսեվորումները, օժանդակել տեղական համայնքների գործունեությանը: Պետությունները պարտավոր են բնակչությանը լրատվամիջոցներով կրթելու ճանապարհով առաջ տանել միգրացիայի դրական նկարագիրը, վերափոխել հասարակական կարծիքը, հատկապես երիտասարդ սերնդին՝ դպրոցներում քարոզչության միջոցով ... Այսինքն՝ այս պայմանագրի գլխավոր նպատակը միգրացիայի իրավունքը մարդու հիմնարար իրավունքի վերածելն է, ոչ թե միգրացիայի ճգնաժամը կարգավորելը, վերացնելը, այլ ընդհակառակը՝ այն խորացնելը, ավելի զանգվածային միգրացիա կազմակերպելը, քան այն, որին այսօր ենթարկվում է Եվրոպան: Այս պայմանագիրը ստորագրող պետություններից պահանջում է հրաժարվել մշակույթի եւ ինքնության, օրինականության եւ սահմանների պաշտպանական քաղաքականությունից եւ «քաղաքացիություն» հասկացությունից: Այն պետություններին ինքնուրույն միգրացիոն քաղաքականություն իրականացնելուց հրաժարվելու, բազմամշակութային խառնարանների վերածելու, ռասաներին բախումների տանելու պարտադրանք է ...»:

Եզրափակելով խոսքը` հայտարարության հեղինակն ընդգծում է, որ բազմաթիվ են այս պայմանագրի մասին պետությունների (հատկապես փաստաթուղթը չստորագրած) ղեկավարների եւ փորձագետների բացասական կարծիքները. «Օրինակ, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ն. Հեյլին այսպես է արտահայտվել այս համաձայնագրի մասին. «Մենք ինքներս կորոշենք ինչպե՛ս լավ վերահսկել մեր սահմանները եւ ում թույլատրել մուտք գործել մեր երկիր: Պայմանագրի համամոլորակային մոտեցումը հակառակ է ԱՄՆ-ի ինքնիշխանությանը»: Իսկ Սլովակիայի վարչապետ Պետեր Պելլեգրինին այս պայմանագրի մասին ասել է. «Իմ կառավարությունը երբեք չի ընդունի այս պայմանագիրը, քանի որ տեքստում չկա օրինական եւ ոչ օրինական միգրացիայի միջեւ տարբերությունների ձեւակերպումը: Մենք միգրացիան տնտեսական նկատառումներից ելնելով` դիտարկում ենք որպես անօրինական, վնասակար եւ անվտանգությանը սպառնալիք բերող»: Միգրացիայի մասին համամոլորակային այս պայմանագիրը ստորագրած որոշ պետություններում (մասնավորապես եվրոպական) բազամահազար մարդկանց բողոքի ակցիաների պատճառ է դարձել: Որոշ երկրներում էլ առաջացրել է կառավարական ճգնաժամ: Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը իրավունք չուներ ստորագրել այս աղետաբեր պայմանագիրը եւ պարտավոր է ետ վերցնել իր ստորագրությունը, ինչպես նաեւ միգրացիայի բնագավառում իրականացվող անպատասխանատու, հակազգային եւ հակապետական քաղաքականությունից անհապաղ հրաժարվել: Հակառակ դեպքում մենք շատ կարճ ժամանակամիջոցում կփոշիացնենք մեր կարեւորագույն ռեսուրսը՝ էթնիկական միատարրությունը եւ անդառնալի հետեւանքները անխուսափելի կդառնան ...Մեր երկիրը պետք է անհապաղ վերանայի Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր տալու պայմանները, մասնավորապես, պետք է վերացնի ասիական եւ աֆրիկյան երկրներից Հայաստանի Հանրապետություն որպես էժան աշխատուժ վտանգավոր զանգվածի մուտքի հնարավորությունները, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկի Հայաստան արդեն ներթափանցած այդ մարդկանց երկրից հեռացնելու ուղղությամբ…»:






Հնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ)Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրանՀռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասինԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորելՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինԿինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառըԼուկաշենկոն հայտարարել է Լեհաստանից և Լիտվայից եկող սպառնալիքի մասինԱդրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի․ ԲայրամովGlobal High-Tech-ի 15-րդ դափնեկիրը ժամանել է ՀայաստանՏարադրամի փոխարժեքն այսօրԱստղագուշակ մայիսի 10-ի համար․ Երկվորյակներին՝ նոր հորիզոններ, Կշեռքներին՝ կարևոր բանակցություններԽորովածի շամփուրի միջոցով հնարավոր է ծանր հիվանդություն ձեռք բերել․ զգուշացրել է բժիշկըՕկուպացված Շուշին իսլամացվում էԱդրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարարԱվիահարվածի հետևանքով զոհվել է Հնդկաստանի բարձրաստիճան պետական ​​ծառայողԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվելՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածելՀայաստանն անկախության պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունումՕրվա խորհուրդ. մայիսի 10Էսօր ու միշտ հիշում ենք քեզ… Հայտնիների գրառումները` երջանկահիշատակ Գևորգ Եղիազարյանի մասինՍարալանջի փողոցում՝ քարերի և երկաթե խողովակների արանքում հայտնաբերված 18-ամյա տղայի կյանքը փրկել ենՄխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումըԱնձնապես ես «Ոսկե գնդակը» կտայի Հենրիխ Մխիթարյանին. Բենուա ԿոեՀայ ծնվելը օրհնություն է. Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքըՄակրոնը, Սթարմերը, Մերցը և Տուսկը ժամանել են ԿիեւԳրոհը «սպանողի» բնազդ դեռ չունի. Մխիթարյանը` Յամալի խաղի մասինՀնդկաստանը հայտարարել է Պակիստանի նոր հարձակման հետ մղման մասինԼույս չի լինելու․ հասցեներՀորդառատ անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍահմանին կրակոցներ են եղել․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել (լուսանկարներ)Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Իրենց տնից եմ գալիս, հրաշքի ենք սպասում. Մարմարիկում 2-ամյա տղային դեռ որոնում ենՊակիստանը լայնածավալ հարձակում է սկսել Հնդկաստանի վրա, Նյու Դելին հրթիռային հարվածներ է հասցրել (Տեսանյութ)Թրամփի և Նեթանյահուի հարաբերությունները հասել են «հատակին». Իրանական աղբյուր«Հրապարակ»․ Փաշինյանի ճղճղոցը անհետևանք չի մնա ՔՊ-ականների համարՎատ լուրեր են շրջանառվում. Զելենսկին իսկապես զայրացրել է Պուտինի. Ուկրաինական աղբյուրՊակիստանը հայտարարել է Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն սկսելու մասին«Հրապարակ»․ Շուշին չպետք է հիշել. հրահանգ է իջել«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպեսՌուսաստանը կողմ է 30-օրյա հրադադարին, բայց պատասխան հարվածից հետոՀամաշխարհային առաջնորդների ներկայությունը Հաղթանակի շքերթին ձախողում էր Արևմուտքի, և հաղթանակ՝ Ռուսաստանի համար. Washington PostԿիեւում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է առաջիկա օրերին աննախադեպ օդային հարվածի սպաելիքի մասինՀնդկաստանը հարվածել է Պակիստանի մի շարք քաղաքների,. այդ թվում` մայրաքաղաք Իսլամաբադին (Տեսանյութ)Հայաստանի ժուռնալիստների միության նախագահն անդրադարձել է գյումրեցի հետաքննող լրագրողի կալանավորմանըՊնդումները, թե Նոր Նորքի թաղապետի դեմ պլանավորված գործողություն է իրականացվել ՌԴ-ի կողմից, պարզապես հեքիաթ է. ԳրիգորյանՄի՛ լռեք և ձեր լռությամբ մի՛ դարձեք այս լրագրողատյաց իշխանությունների հանցակիցը. հայտարարությունՀայաստանում այսօր կրկին բարձրացվեց Հաղթանակի փառապանծ կարմիր դրոշը Հայկական շոգեքարշը ժամանում է նշանակման վայր. «Ինտերի» տեսանյութը`Մխիթարյանի մասինՄոսկվայում հիացած չեն Ալիեւի քաղաքականությամբ. Իրանում անհանգստացած են նոր ռազմական օջախով. ԲալասանյանԻ՞նչ է նշանակում 444 հրեշտակային թիվը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top