Ադրինե Աճեմյանը կպայքարի 130 գեղեցկուհիների հետ Հնդկաստանում Մեծ Հայրենականը օտար թեմա չէ. իմ պապերից մեկն անհետ կորել է, մյուսը՝ վերադարձել 13 բեկորով. Անդրեասյան «Օդ»-ի պես անհրաժեշտ փնտրտուքը գտնվեց «Արմմոնո»-յում Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն Հավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ 2-ամյա Տիգրանի հայր Մեծ նշանակություն  ունի՝ ով  եւ ինչպիսի մոտեցումներով  կծրագրի վարչապետի միասնական թեկնածուի հարցը. Հարությունյան ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՈՒ ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ՉԳՆԱՑ ԲԱՔՈՒ ԻՆՉ ՀՈՒՇԵՑ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ ՆԻԿՈԼԻՆ՝ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ «Ինտեր»-«Բարսելոնա». Մեկնարկային կազմեր Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել․ լրագրող

ԷՐԴՈՂԱՆԻ ՀԻՍՏԵՐԻԱՆ ԱՐԴԵՆ ՀՈԳԵՎԱՐՔԻ Է ՆՄԱՆՎՈՒՄ

Արխիվ 16-20

Եվ այսպես՝ փետրվարի 27-ից Սիրիայում զինադադար է: Ու չնայած այն չի վերաբերում առանցքային ահաբեկչական կառույցներին՝ «Իսլամական պետությանը», «Ջաբհաթ ան-Նուսրային» եւ ՄԱԿ-ում որպես ահաբեկչական գրանցված մյուս բոլոր մեծ ու փոքր կազմակերպություններին, սակայն վերջին երկու-երեք օրերին սիրիական բոլոր ճակատներում էլ ռազմական ակտիվությունը նվազագույնի է հասել:ԱՆԿԱՐԱՆ՝ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐ ԾՆՈՂ

Հասկանալի է այս հարաբերական լռության իմաստը: Ռուսներն ու ամերիկացիներն այս օրերին կազմում են այսպես ասած՝ սիրիական չափավոր ընդդիմադիրների եւ ահաբեկիչների զբաղեցրած տարածքների փոխընդունելի քարտեզը: Դրանից հետո արդեն սիրիական բանակն ու նրա դաշնակից ուժերը ձեռքերի ազատություն կստանան այն տարածքների նկատմամբ, որոնք այդ համատեղ քարտեզում կմատնանշվեն որպես ահաբեկիչների գոտի: Ընդ որում, եթե արտառոց կամ չսպասված իրավիճակային փոփոխություն չլինի, այդ գոտիները զբաղեցրած խմբավորումներին ցուցաբերված արտաքին օգնությունը եւս ծայրահեղորեն կդժվարանա, քանի որ դա արդեն միաժամանակ Մոսկվայի եւ Վաշինգտոնի կողմից կընկալվի` որպես ահաբեկիչներին ցուցաբերված աջակցություն: Իսկ ավելի կոնկրետ՝ Վաշինգտոնն արդեն առնվազն կդժվարանա աչք փակել սիրիական չափավոր ընդդիմությանը ցուցաբերված հումանիտար օգնության տակ ահաբեկչական խմբավորումներին Թուրքիայից ցուցաբերվող օժանդակության վրա: Եվ միայն այդ նյուանսն արդեն բացատրում է այն հիստերիայի իմաստը, որում այս օրերին հայտնվել է նախագահ Էրդողանը:

Ավելի ամբողջական պատկերացնելու համար, թե Էրդողանն ինչ է կորցնում, թերեւս մի փոքրիկ պատմական շրջայց կատարենք: Այն, որ մոտ 5-6 տարի առաջ «Արաբական գարուն» կոչված «հեղափոխությունների» գլխավոր գաղափարախոսը Վաշինգտոնն էր: Թե ինչ նպատակով, ժամանակին տասնյակ վարկածներ հնչել են եւ կրկնելն իմաստ չունի: Սակայն մեկ փաստ ընդգծենք. բոլոր այն երկրները, որոնց հարվածեց «Արաբական գարունը», զրկվեցին բռնապետ պիտակավորված ուժեղ առաջնորդներից՝ հայտնվելով տարիներով շարունակվող տնտեսաքաղաքական ծանր ճգնաժամի մեջ: Ու «տարօրինակն» այն էր, որ ոչնչացվեցին նաեւ այնպիսի առաջնորդներ, որոնք մի կողմից՝ ԱՄՆ-ի հետ առանձնապես վատ հարաբերություններ չունեին: Սակայն ԱՄՆ-ի հետ նույն կարգի հարաբերություններ ունեցող Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Քաթարի ¥եւ այլն¤ միապետներ մնացին, թեեւ դեմոկրատ-բռնապետ հարթությունում որակապես զիջում էին Քադաֆիին, Մուբարաքին եւ այլն: Ուրեմն` ինչո՞վ Քադաֆին կամ Ասադը Վաշինգտոնի դուրը չեկան, իսկ ահա սեփական քուրդ քաղաքացիներին տասնյակներով վառող Էրդողանը կամ հարյուրներով ձեռք ու գլուխ կտրող արաբական միապետներն այդպես էլ բռնապետ չհռչակվեցին... Ու այստեղ մեկ նյուանս էլ նկատենք. Քադաֆին, Մուբարաքը, մինչ կախելը նաեւ՝ Սադամն իսլամական աշխարհում ընդգծված հեղինակավոր լիդերներ էին, եւ նրանցից հետո եւ ոչ մի միապետ նման ֆունկցիա չի կարողանում ստանձնել...

Այսպիսով՝ «Արաբական գարունը» մեկ ընդգծված էֆեկտ ունեցավ. հեղինակությունների փոխարեն սուննի իսլամական աշխարհում առաջին պլան մղվեցին Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան:Պե՞տք էր այդ ներսուննիական հեղաշրջումը Վաշինգտոնին. իրավիճակը, որում այսօր Մերձավոր Արեւելքում հայտնվել է ԱՄՆ-ը, հուշում է, որ եթե անգամ ինչ-որ հաշվարկներ ունեին, դրանք սխալ հիմքի վրա էին: Այլ բան, որ այդ հեղաշրջումը միանգամայն սաուդների եւ թուրքերի օգտին էին աշխատում, ինչը հատկապես ընդգծված դարձավ 2011-12թթ.-ին, երբ Թուրքիային հաջողվեց իր վերահսկողության տակ առնել Եգիպտոսը: Հիշեցնենք. այն ժամանակներում առաջին պլանում էին Անկարային ենթակա «Մուսուլման եղբայրներ» ծայրահեղ իսլամիստական ցանցը, որի եգիպտացի լիդեր Մուհամեդ Մորսին դարձավ նախագահ: Միայն թե եգիպտական զինվորականությունը ժամանակին հասկացավ, որ դառնում են Անկարայի կցորդը եւ կարողացավ 2013թ.-ին հեռացնել եւ դատել Մորսիին:

Եվ ահա դրանից մեկ տարի անց էր, որ մեյդան եկավ մեկ այլ խմբավորում՝ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետությունը»: Որպես «Ալ Քայիդայից» պոկված բեկոր՝ «Իսլամական պետություն» վերանվանված այդ կառույցը սիրիական պատերազմի սկզբնական փուլում իրենից բան չէր ներկայացնում: Բայց փաստը, որ այն եգիպտական դեպքերից հազիվ մեկ տարի անց արդեն ամբողջական տարածաշրջանների էր գրավում, իսկ երբեմնի հզոր, սակայն՝ Եգիպտոսի հաշվին ծանր պարտություն կրած «Մուսուլման եղբայրները» գործնականում անհետացան, արդեն իսկ հուշում է, որ Անկարան ¥չմոռանանք Սաուդյան Արաբիայի ավելի շատ՝ ստվերային ֆինանսական աջակցության մասին¤ այս վերջին կառույցի ողջ պոտենցիալը շրջեց դեպի ԻՊ: Փոխվեց նաեւ ռազմավարությունը. «հեղափոխական» խաղերի միջոցով երկրներ գրավելու տարբերակը ձախողվեց Սիրիայում, եւ նաեւ դա էր ավելի քաղաքականացված «Մուսուլման եղբայրներին» ծայրահեղ ռազմականացված ԻՊ-ով փոխարինելու պատճառը:

 

ԽԱԼԻՖԱԹԸ ՄԵՌԱՎ ԴԵՌ ՉԾՆՎԱԾ

Սակայն բուն նպատակը՝ Թուրքիա-Սաուդյան Արաբիա սուննիական խալիֆաթի ստեղծումն ու ընդլայնումը մնաց նույնը: Ընդ որում,  աշխարհաքաղաքական այն փակուղին, որում Թուրքիան հայտնվել էր, նրան պարզապես այլընտրանք չէր թողնում: Եվրոպական ուղղությամբ զարգացումը դատապարտվեց այն պահին, երբ Ֆրանսիան եւ Գերմանիան զգացին այն դեմոգրաֆիկ հետեւանքները, որոնք անխուսափելիորեն կունենան՝ դեպի Եվրոպա Թուրքիային անարգել ճանապարհ տալու դեպքում: Պանթյուրքիստական ուղղությունը, որը նույնպես կար Անկարայի ծրագրերում, իր հերթին ձախողվեց, խոշոր հաշվով, ՌԴ հայաստանյան ռազմաբազայի արգելքի պատճառով: Ճիշտ է, պանթյուրքիզմը կարելի էր զարգացնել նաեւ Իրանին տապալելով, սակայն այդ երկիրը Թուրքիայի ատամի բանը չէր: Հենց դա էր պարտադրում Սաուդյան Արաբիայի հետ դաշինքը, ընդ որում, նաեւ Վաշինգտոնի աջակցությունն ապահովելու պայմանով: Հարց է, Վաշինգտոնը գիտակցո՞ւմ էր, որ Թուրքիա-Սաուդյան Արաբիա դաշինքը միանգամից առաջ էր քաշելու 200-250 միլիոն բնակչությամբ տարածաշրջանում նոր խալիֆաթի գաղափարը, որը ստեղծվելու դեպքում հաստատ ամերիկյան մանկլավիկի դերում չէր մնալու. միգուցե միայն վերջին փուլում գիտակցեց, եւ Իրանի միջուկային ծրագրի լուծումը հուշում էր, որ այդ նոր խալիֆաթը մեղմ ասած, ԱՄՆ-ի սրտովն էլ չէր: Էլ չասած, որ սիրիական այս զինադադարը, որտեղ ԱՄՆ-ը պարզապես «մոռացել» է Ասադի հեռանալու մասին իր բոլոր պահանջները, սպառնում է վերջնականապես այն օրակարգից հանել խալիֆաթական ծրագրերը: 

Բայց այդ դեպքում, եթե Սաուդյան Արաբիան իր հետագա աշխարհաքաղաքականության առնչությամբ առանձնապես մտահոգվելու խնդիր չունի, ապա Թուրքիան հայտնվում է վերջնական փակուղում: Թշնամական հարաբերություններ բոլոր հարեւանների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի: Երկրորդը. Եվրոպայի հետ հարաբերությունները, եթե թշնամական չեն, ապա դրան շատ մոտ են՝ Անկարայի ակտիվ ջանքերով թեժացված փախստականների ճգնաժամի պատճառով: ԱՄՆ-ի վերաբերմունքը նույնպես ակնհայտորեն սառել է եթե ոչ Թուրքիայի, ապա՝ առնվազն Էրդողանի ստեղծած համակարգի հանդեպ: Գումարենք նաեւ քրդական սուր խնդիրը: Այնուհետեւ՝ Իրանի հետ տանուլ տրված մրցակցությունը...

Կարճ ասած, թեեւ Էրդողանը շարունակում է հիստերիան, սակայն այն արդեն ավելի շատ սկսել է հոգեվարք հիշեցնել: Փրկության միակ տարբերակն այս վերջին պահին ռուսների եւ ամերիկացիների մեջ բախում առաջացնելն է: Բայց դա էլ գործնականում հնարավոր կարող էր լինել, եթե Էրդողանը թվարկված բոլոր նրբերանգները մի կողմ թողած, զորք մտցնի Սիրիա: Եվ նույնիսկ այդ դեպքում է մեծ հարց է որ եթե բանը հասնի ռուս-թուրքական բախման, ԱՄՆ-ը կմիջամտի՞: Այն ռազմական տեխնիկան, որը ՌԴ-ն ի ցույց դրեց Սիրիայում, նույնիսկ Օբամային պարտադրեց ռուսական բանակը համարել գրեթե ամերիկյանին հավասար: Ընդ որում, բոլորն էլ հասկանում են, որ Սիրիայում ռուսներն ամենաարդիական տեխնիկան չէ, որ հասցրել էին: Օրինակ՝ արեւմտյան ռազմական փորձագետներն այս օրերին մի գլուխ մատնանշում էին, թե ինչպես ռուսական T-90-ը որեւէ լուրջ վնասվածք չստացավ TOW-2 կառավարելի հակատանկային հրթիռի ուղիղ հարվածից: Մեկ այլ դեպքում՝ հրթիռը կորցրեց կառավարելիությունը տանկին մոտենալուն պես: Բայց չէ՞ որ T-90-ը ռուսական բանակի համար համարվում է անցած էտապ՝ տեղը զիջելով «Արմատային»: Գործնականում նույն պատկերն է սպառազինության մյուս տեսակների համար, այդ թվում՝ հրթիռային: Մեկ այլ օրինակ. ռուսների կողմից զինված եւ վարժեցված սիրիական բանակը սկսել է միայն հաղթանակներ տանել, մինչդեռ հիշեցնենք, որ ԻՊ-ին իր հաղթարշավը սկսեց իրաքյան Մոսուլ քաղաքից. քաղաքը գրավեցին մի քանի հարյուր գրոհային, երբ այնտեղ էր ԱՄՆ-ի զինած եւ վարժեցրած իրաքյան մի քանի հազարանոց խմբավորումը...

Ընդ որում, հենց ռազմական այս բաղադրիչն է, որ Սիրիայում հնարավոր դարձրեց նաեւ քաղաքական պայմանավորվածությունը: Իսկ դա հուշում է, որ այս պարագայում հանուն Թուրքիայի՝ Օբաման հազիվ թե պատերազմի Պուտինի հետ:

Իսկ թե Թուրքիայի այս թույլ վիճակն ինչ է նշանակում Հայաստանի համար, թերեւս ասելու կարիք էլ չկա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ






Ադրինե Աճեմյանը կպայքարի 130 գեղեցկուհիների հետ ՀնդկաստանումՄեծ Հայրենականը օտար թեմա չէ. իմ պապերից մեկն անհետ կորել է, մյուսը՝ վերադարձել 13 բեկորով. Անդրեասյան«Օդ»-ի պես անհրաժեշտ փնտրտուքը գտնվեց «Արմմոնո»-յում Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունՀավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ 2-ամյա Տիգրանի հայրՄեծ նշանակություն  ունի՝ ով  եւ ինչպիսի մոտեցումներով  կծրագրի վարչապետի միասնական թեկնածուի հարցը. ՀարությունյանԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՈՒ ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ՉԳՆԱՑ ԲԱՔՈՒԻՆՉ ՀՈՒՇԵՑ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ ՆԻԿՈԼԻՆ՝ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ«Ինտեր»-«Բարսելոնա». Մեկնարկային կազմեր Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել․ լրագրողԱՌԱՋԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆԱնձրեւից հետո ասֆալտը փուլ է եկել. նկարներՄխիթարյանը հայտնվել է «Բարսելոնայի» հրապարակած խաղային պաստառին«ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՌԱՈՒՆԴՆԵՐՈՒՄ 3։2 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹՈՒՄ ԷԻ, ԵՐՐՈՐԴՈՒՄ 4։1 ՀԱՇԻՎ ԳՐԱՆՑԵՑԻՆ». ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆՌԴ փոխարտգործնախարարը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է Հարավային Կովկասում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակըՇ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն ՔՔրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին (Արտյոմ Հարությունով) քրեական ոստիկանները փողոցից բռնել ու ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են տեղափոխելՀատուկ քպական Կոնջորյանի համար՝ լիկբեզ․ Մարգարիտ ԵսայանՈ՞ր սեռի համար է առանձնապես վտանգավոր սմարթֆոնների ազդեցությունըԼևոն Տեր-Պետրոսյանը վիրահատության է ենթարկվելԿրակոցներ՝ Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում․ Շենգավիթի ոստիկանները պարզել են դեպքի հանգամանքները, հայտնաբերել մասնակիցներին ու հանցագործության գործիք ատրճանակը․ կրակողը 15-ամյա տղա էԵկեք միասին հիշենք խորհրդային օծանելիքըԿցանկանայի, որ Մխիթարյանը «Ինտերի» հետ հաղթեր Չեմպիոնների լիգան. Բայրամյան Սպասում եմ Ջոն վան տ՛ Սխիպի զանգին. Բայրամյան Մխիթարյանը` «Բարսելոնայի» հրապարակած խաղային պաստառինՄխիթարյանը, Չալհանօղլուն և Բարելան պետք է ավելի համարձակ գործեն. Կապելոն` ՉԼ-ում «Ինտերի» շանսերի մասինՆոր Նորքում մեքենաները երթևեկում են կիսով չափ ջրի տակ անցածՌուսաստանում խոսել են Զելենսկու իշխանության «ավարտի» մասինՄեղմ ասած` ափսոսանք է առաջացնում այն, որ Ալեն Սիմոնյանը վերադարձել է իր հին հռետորաբանությանը. Մարիա Զախարովան պատասխանել է Ալեն ՍիմոնյանինՆԱՏՕ-ն շարունակում է Հարավային Կովկասի երկրներին իր ազդեցության գոտի ներքաշելու կուրսը. ՌԴ ԱԳՆԷլիզը հեռացել է տնից. նա գնացել է առանձին ապրելու. որն է պատճառը. Արամի բացառիկ մեկնաբանությունըԻնչ է կատարվում «Բարեկամության» գետնանցումում՝ անձրեւից հետոԿրեմլում հաստատել են Մոսկվայում Հաղթանակի շքերթին Փաշինյանի մասնակցությունըՊապիկյանը մասնակցել է «DEFEA-2025» միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանըՊուտինը միջազգային հեռախոսազրույց է ունեցել․ ԿրեմլԱՄՆ-ում վարչապետի աներորդուն 2 երեխաների ներկայությամբ սպառնացել են. ինչպես է եղել դեպքը.armlur.amԿյանքից անժամանակ հեռացավ մեր ՀՈՎՈՆ. Վարդուհի Վարդանյանի որդու և հարսի հրապարակումըՓեզեշքիանը կարող է միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում. Իրանի ԱԳ փոխնախարարը՝ ԲաքվումԱրեւմտամետները սադրանքների՞ են պատրաստվում մայիսի 9-ինՀարցվածների 86%-ը կարծում է, որ պետք է ծանոթանան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծին. ԳելափՀաջիևը հանդիպել է Իրանի փոխարտգործնախարարի հետՓաշինյան-Զավենիչ զրույցն ավարտվել է առանց համաձայնությանՊապիկյանը մայիսի 6-ին հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետԿադիրովը խնդրել է ազատել իրեն Չեչնիայի ղեկավարի պաշտոնիցԿյանքից հեռացել է գիտության եւ կրթության սերմնացանը. Հրանուշ Հակոբյանը ցավակցագիր է հղելՀանդիպում Silicon Mountains-ի տեսլականը կերտողների հետՍԱՏՄ նախկին ղեկավարը կալանավորվեց15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխվել է ՀՀ. 4 անձ կալանավորվել էՔննարկվում է իմփիչմենթի գործընթացը։ Շատերն են հարցնում՝ ինչու է ԴՕԿ կուսակցությունը լռում. ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածելՄերցը հրաժարվել է մայիսի 6-ին Բունդեսթագում քվեարկության երկրորդ փուլ անցկացնել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top